Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ
Կ-26414 -12.02.2018,06.02.2018-ՊԻՄԻ-011/2
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «»Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (ասյուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:
 
 

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն», «Ոստիկանություն» եւ «Ոստիկանության պետ» բառերով ու դրանց հոլովաձեւերով: 

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ