Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ

 
 
 

Կ-26412 -12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2
 
 

ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կանոնադրությունը հաստատում եւ աշխատողների թվաքանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:».

2) 4-րդ մասում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 3. Օրենքում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «ոստիկանության պետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը՝ «Սահմանադրություն» բառով եւ դրա հոլովաձեւերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը՝ «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով:

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ