Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Լրամշակված տարբերակ
Կ-26451 -06.03.2018-ՊԻՄԻ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունում «անդամներն» բառը փոխարինել «նախագահը, համանախագահները եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ» բառերով:
Հոդված 2. 24-րդ հոդվածի 2-րդ մասում «Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման» բառերը փոխարինել «Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության եւ ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի կարգավիճակը կամ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ