Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-257-07.02.2018,15.02.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետի վերջում՝ «օտարում» բառից հետո ավելացնել «դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

1. 1-ին կետի աղյուսակի՝

2710 12 Բենզին 1 տոննա 40000 դրամ

տողի «40000» թիվը փոխարինել «25000» թվով:

2. 1-ին կետի աղյուսակի՝

2711 21 սեղմված բնական գազ 1000 մ3 25000 դրամ

տողի «25000» թիվը փոխարինել «8330» թվով:

3. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120000 դրամի»:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.

Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ 21 տոկոս
150000-ից մինչեւ 450000 դրամը ներառյալ 31500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
450000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ 109500 դրամ՝ գումարած 450000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 543500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ 21 տոկոս
1800000-ից մինչեւ 5400000 դրամը ներառյալ 378000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
5400000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ 1314000 դրամ՝ գումարած 5400000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6522000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ