Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4621-15.12.2004-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թվականի դեկտեմբերի 6, այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41.Աշխատանքային օրենոդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջները խախտելը

Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել էվարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 96.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 96.1 Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը

Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3 . Օրենսգրքի 182.1-րդ հոդվածի վերնագիրը եւտեքստը «բնապահպանական տեսչական մարմինների» բառերից հետո լրացնել «աշխատանքի պետական տեսչության» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 198. Առանց անձնագրի կամ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունելը

Գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից առանց անձնագրիկամ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձիհիսունապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ198.2 հոդվածով.

«Հոդված 198.2. Սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

1. Գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը աշխատավարձի անձնական քարտում, կամ աշխատավարձի հաշվեցուցակում, կամ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով.

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

2. Գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմիցքաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններին անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով.

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններին ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերումսոցիալական ապահովության քարտի համարըչնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով.

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանցկողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառման քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձիքսանապատիկի չափով:

5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտի համար պահանջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «195-199» թվերը փոխարինել «195-197, 199» թվերով:

Հոդված 7. Օրենսգիրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 230.Աշխատանքի պետական տեսչությունը

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 96.1, 169.5, 169.6, 169.7, 169.8, 182.1, 198 հոդվածներով եւ 198.2 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւվարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները եւ աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները»:

Հոդված 8. Օրենսգիրքի 223-րդ հոդվածի առաջին մասում «189.8» թվից հետո լրացնել «եւ 198.2-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 231-րդ հոդվածում «96» թիվը փախարինել «96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով)» բառերով:

Հոդված 10. Օրենսգիրքի 244.2-րդ հոդվածի առաջին մասում «182.1» թվից հետո լրացնել «198.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերով:

Հոդված 11. Օրենսգիրքի 244.3-րդ հոդվածից «169.5, 169.8» թվերը հանել, «182.1» թվից հետո լրացնել «198.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աշխատանքի պետական տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նա՟՟խա՟՟գծերի փաթեթի

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից վավերացված Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի III մասի հոդված Ա-ի 4-րդ կետի ինչպես նաեւ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության «Արդյունաբերությունում եւ առեւտրում աշխատանքի տեսչության մասին» 1947թ.ընդունված թիվ 81Կոնվեցիայի պահանջները:

Ներկայումս հանրապետությունում բացակայում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերինորմատիվ դրույթների կատարման նկատմամբբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնող պետական մարմին:

Այս պայմաններում` առանձին դեպքերում, գործատուների կողմից խախտվում են աշխատողների իրավունքները, չեն ապահովվում աշխատողներիսոցիալական երաշխիքները, կազմակերպություններում չեն կնքվում կոլեկտիվ աշխատանքայինպայմանագրեր: Դրա հետ մեկտեղ, չեն պահպանվում աշխատողների աշխատանքի անհրաժեշտ պայմանները եւ աշխատանքիանվտանգության եւ հիգիենայի պահանջները, ավելանում են արտադրական խեղման եւ մասնագիտական հիվանդության դեպքերը: Ավելին, կազմակերպություններում որոշակի թիվ են կազմումթաքնված զբաղվածները/մոտավորապես 120-130 հազար մարդ հանրապետությունում/, որոնք դուրս են մնացել ազգային վիճակագրության հաշվառումից, եւ որոնց կողմից հարկեր եւ սոցիալական ապահովագրությանվճարներչենմուծվում:

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի արդյունավետ կիրառման նկատմամբ վերահսկողական համակարգըձեւավորման փուլում է, ստեղծել է համապատասխան լիազորություններով օժտված պետական մարմին՝աշխատանքի պետական տեսչություն,հաստատվել է տեսչության ժամանակավոր կառուցվածքը: Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածի պեըք է սահմանվեն օրենքով:

Ելնելով վերոնշյալից, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Աշխատանքի պետական տեսչության մասին ՀՀ օրենք, որով սահմանվելու են աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները:

Ներկայացվող օրենքի նախագծում սահմանվում են աշխատանքի պետական տեսչության խնդիրները`

1. գործատուներինեւ աշխատողներին աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի անվտանգության եւհիգիենայի հարցերի վերաբերյալ խորհրդատվության ապահովումը:

2. աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման իրականացման նկատմամբ պետական հսկողության եւվերահսկողության ապահովումը.

3. աշխատանքի պայմանների եւ աշխատանքի անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

Աշխատողների եւ գործատուների միջեւ աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման եւ վերահսկողության նպատակով օրենքի նախագծով սահմանվում են տեսչության լիազորությունները եւպարտականությունները, որոնք նպատակաուղղված են աշխատանքի իրավունքի համամարդկային սկզբունքների պաշտպանությանը,այն է`

-աշխատանքի ազատ ընտրության, գործատուների կողմից աշխատանքի սանիտարա-հիգենիկ պայմանների ապահովման անչափահասների որոշակի տարիքից աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցերը,

- աշխատանքի, զբաղվածության հավասար պայմաններիիրավունքը, հավասար աշխատանքի դիմաց արդարացի աշխատավարձի վճարումը` անկախ սեռից, ռասսայից, դավանանքից, ազգությունից, լեզվից, ծագումից, պաշտոնական եւ գույքային դրությունից, բնակության վայրից, կրոնից, հասարակականկազմակերպություններին անդամակցելուց եւ այլ հանգամանքներից:

- աշխատողների օրինական պահանջների պաշտպանության իրավունքը` գործատուի անվճարունակության /սնանկացման/դեպքերում,

-աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո սոցիալական պաշտպանվածության իրավունքը,

-տեղեկատվության եւ խորհրդատվության իրավունքը, այդ թվում` հաստիքների եւ թվաքանակի կրճատման հետկապված զանգվածային ազատումների ժամանակ,

- աշխատողների եւ գործատուների պարտականությունների կատարման վերահսկողությունը:

Օրենքի նախագծում առանձին հոդվածով տրված են տեսչության հիմնական պարտականություններն ուիրավունքները` աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս:

Օրենքի նախագծով ամրագրվել է տեսչության, արհեստակցական միություններիեւ գործատուների միջեւ փոխհարաբերությունների կարգավորման հիմքերը, ինչի արդյունքումկբարձրանա պետական վերահսկողության արդյունավետության մակարդակը` ստեղծելով աշխատողների, աշխատավորների ներկայացուցիչների, գործատուների, գործատուների միությունների, արհեստակցական միություններիեւ պետության շահերի եւ իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ:

Օրենքի նախագծում ամրագրվել է տեսուչի անկախության սկզբունքը` օրենքի պահանջը կատարելիս, համաձայն որի աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ընթացքում արձանագրված խախտումների դեպքում տեսուչը իրավունք ունի նշանակելու վարչական տույժեր` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան:

«Աշխատանքի պետական տեսչության մասին»ՀՀ օրենքի նախագծով նախատեսված գործառույթների իրականացումը կնպաստիկազմակերպություններում աշխատանքային իրավահարաբերությունների եւ աշխատանքի պաշտպանության նորմերի եւ կանոնների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցմանը, աշխատաշուկայի մասնակիցների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, պետական բյուջեի եկամուտների ավելացմանը,որը կնպաստի հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերությունների կայուն զարգացմանանհրաժեշտ օրենսդրական հիմքերի եւ պայմանների ստեղծմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից կիրառվող վարչական տույժերը, վարչական տույժեր կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Օրենքի նախագծով սահմանվել ենվարչական տույժեր գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքերը,ինչպես նաեւ ներկայումս գործող մի շարք վարչական տույժերի (տուգանքների) չափերի վերանայում:

Պատասխանատվության միջոցների կիրառման համակարգի ներդրումը կբարձրացնի պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը իրենց կողմից աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով ընդունվող որոշումներիհամար, կխթանի գործատուների կողմից օրենսդրությամբ սահմանված աշխատանքի պայմանների եւ կանոնների պահպանմանը,կնպաստի աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում օրինականության ամրապնդմանը:Օրենքում առաջարկվող փոփոխությունները կարող են սահմանափակել անբարեխիղճ կազմակերպությունների կողմից անօրինականաշխատանքի օգտագործումը /թաքնված զբաղվածներ/ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումից խուսափելու կամ իրավական նորմերը ոչ պատշաճ կատարելու դեպքերը: Աշխատանքային օրենսդրության կիրարկման հետ առնչվող վերոհիշյալ միջոցառումների իրականացումը նպատակ ունի բարձրացնելու աշխատանքի շուկայի մասնակիցների ֆինանսական կայունությունն ու վստահելիությունը, կատարվող աշխատանքների եւ ծառայությունների օրինականությունը:

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ նախատեսվում էր փոփոխություններնաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որով պետք է ապահովվի «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքով եւ «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի եւսոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված` սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումը կանոնանակարգող դրույթների իրականացումը, այսինքն` համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքները: Այդ կապակցությամբ քաղաքացու սոցիալական ապահովության քարտի եւ սոցիալական ապահովության քարտի համարի կիրառման կարգը խախտելու համար նույնպես նախատեսվում է վարչական տույժի կրառում, ինչպես աշխատանքի պետական տեսչության կողմից, այնպես էլ ՀՀ հարկային պետական ծառայության, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եւ առաջին ատյանի դատավորների կողմից: