Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-462-15.12.2004-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում էՀայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը եւ սահմանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա, անկախ դրանց կազմակերպական–իրավական ձեւից (այսուհետ` կազմակերպություններ), տեղական ինքնակառավարման մարմինների, անհատ ձեռնարկատերերի եւ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց վրա.

Հոդված 3.Աշխատանքի պետական տեսչության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Աշխատանքի պետական տեսչության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետությանաշխատանքայինօրենսգրքով, Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ծառայության վարձատրության մասինՀայաստանի Հանրապետությանօրենքով, սույնօրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերովեւայլիրավականակտերով:

Հոդված 4.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

ա) աշխատանքի վայրում աշխատանքի միջոցների անտանգ շահագործում, որի դեպքում բացառվում է աշխատողի վրա արտադրական վտանգավոր եւ վնասակար գործոնների ազդեցությունները, վնաս հասցնելու թաքնված, բայց կանխատեսելի ռիսկի հավանականությունը.

բ) աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմաններ` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի կյանքի եւ առողջության պահպանման օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչների եւ չափանմուշների իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, տեխնիկական, սանիտարահիգենիկ, բուժ-կանխարգելիչ,հոգեբանական, վերականգնողական եւ այլ միջոցառումների ամբողջություն:

Հոդված 5. Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքները

Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են.

1) սոցիալական գործընկերություն աշխատանքի պաշտպանության ոլորտում

2) գործունեության անկախությունը օրենքի պահանջը կատարելիս

Հոդված 6. Աշխատանքի պետական տեսչության համագործակցությունը այլ մարմինների հետ

1. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ապահովման ընթացքում աշխատանքի պետական տեսչությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 2.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ


Հոդված 7. Աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման ապահովումը.

2) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ոլորտում պետական կառավարման մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովումը.

3) աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի տեսչության լիազորությունների սահմանումը

4) աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության նորմատիվների սահմանումը

3) սույն օրենքով եւ այլօրենքներով սահմանված լիազորություններ:

Հոդված 8. Աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

Աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինի (այսուհետ` լիազորած պետական մարմին) լիազորություններն են`

1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման միասնական քաղաքականության մշակումը.

2) աշխատանքիանվտանգության ապահովման ուղղված տեխնիկական կանոնակարգերի մշակում.

3) գործատուների, արհեստակցական միությունների աշխատանքի անվտանգության գծով մասնագետների ուսուցման կազմակերպումը.

4) աշխատանքայինօրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ վերահսկողության ոլորտում պետական կառավարման եւ ստուգում իրականցնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների եւ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ համագործակցությունը.

5) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

6) աշխատանքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

7) աշխատանքի պետական տեսչության մասնագետների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.

8) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը իրազեկելը, սեմինարներ եւ խորհրդակցություններ կազմակերպելը.

9) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Աշխատանքի պետական տեսչության խնդիրները

Աշխատանքի պետական տեսչության խնդիրներն են.

1) գործատուներին, արհեստակցական միություններին եւ աշխատողներին աշխատանքայինօրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների եւ մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.

2) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների եւ ազատությունների պահպանման եւ պաշտպանության ապահովումը,.

3) աշխատանքային օրենսդրության խախտումների կանխարգելումը.

4) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

Հոդված 10. Աշխատանքի պետական տեսչության լիազորությունները

Աշխատանքի պետական տեսչությունը.

1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում էաշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ

2) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ. գործատուներին, արհեստակցական միություններին` աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն, տալով համապատասխան տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

3) ընդհանրացնում է աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման փորձը.

4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումներիպատճառները եւ գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման,աշխատողների խախտված իրավունքների վերականգման վերաբերյալ.

5 ) ուսումնասիրում եւ վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների պատճառները եւ գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ միջնորդություններ.

6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ եւ անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման եւ շահագործմանվիճակը.

7) իր գործունեության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գործատուներից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի ըստ մասնագիտությունների, արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդություններիմասին

8) աշխատանքի առողջ եւ անվտանգ նորմատիվների պահանջների խախտման մասին փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում,ըստ հաստատված նորմատիվների, սահմանում է խախտումների վերացման ժամկետներ, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կասեցնում էկազմակերպության կամ դրա արտադրական ստորաբաժանմանաշխատանքը մինչեւ խախտումների վերացումը.

9) վերահսկողություն է իրականացնումգործատուների կողմից աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.

10) վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատատանքային գրքույկների եւ հրամանագրքերի վարման կարգիպահպանման, աշխատավարձի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի վճարման նկատմամբ:

11) վերահսկողություն է իրականացնում աշխատողների աշխատավարձի եւ առողջությանը պատճառած վնասի հատուցման գումարների օրենքով սահմանված կարգով վճարման նկատմամբ.

12) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.

13) վերահսկողություն է իրականացնում աշխատատեղերում աշխատանքի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ»:

14) վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման եւ քննման Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման եւ օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.

15) վերահսկողություն է իրականացնում մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւկանանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ.

16) ուսումնասիրում է աշխատավայրում սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը եւ միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ.օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան.

17) վերահսկողություն է իրականացնում աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման եւ օգտագործման կարգի պահպանման նկատմամբ,

18) գործատուներից պահանջում է ձեռնարկելուհամապատասխան միջոցներ վերացնելու ուսումնասիրության եւ (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները եւ թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.

19) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավասու մարմիններին.

20) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հայցով դիմում է դատարան.

21) կազմում է հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.

22) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները եւ առաջարկները.

Հոդված 11. Աշխատանքի պայմանների փորձաքննություն

1. Աշխատանքի պետական տեսչությունը գործատուի աշխատատեղում սահմանված կարգով հաստատված աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նորմատիվների կիրառման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իր լիազորությունների սահմաններում միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմին աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար:

2. Փորձաքննությունը իրականացվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 12. Աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին հաշվետվությունը

Աշխատանքի պետական տեսչությունըյուրաքանչյուր տարվա ավարտից հետոիր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում պետական լիազոր մարմին, որն այն հրապարակում է մամուլում:

Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.

1) աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին,

2) տեսչական ստուգումների, վերստուգումների եւ գործատուներին ներկայացված միջնորդագրերի մասին,

3) թույլ տրված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի մասին,

4) կատարված աշխատանքների գնահատման մասին,

5) արտադրությունում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին :

ԳԼՈՒԽ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը լիազորած պետական մարմնի առանձնացված ստորաբաժանում է: Աշխատանքի պետական տեսուչները քաղաքացիական ծառայողներ են:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը կազմված է աշխատանքի գլխավոր պետական տեսուչից` աշխատանքի պետական տեսչության պետ, աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալներից, աշխատանքի պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներիցեւ տարածքային մարմիններից:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը`

1) ղեկավարում է աշխատանքի պետական տեսչության գործունեությունը.

2) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմնին ներկայացնում է միջնորդություն գործատուի աշխատատեղում աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների փորձաքննություն իրականացնելու համար.

3) արտադրությունում աշխատողի կյանքին եւ առողջությանը անմիջական վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` համապատասխան փորձաքննական եզրակացության կամ ստուգման ակտիառկայության պայմաններում, սահմանում է խախտումների վերացման կատարման ժամկետներ, ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կասեցնում էկազմակերպության կամ դրա արտադրական ստորաբաժանման աշխատանքը մինչեւ խախտումների վերացումը.

4) աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող խախտումների վերաբերյալ աշխատանքի պայմանների համապատասխան փորձաքննական եզրակացության առկայության դեպքում հայցով դիմում է դատարան կազմակերպության կամ նրա առանձին ստորաբաժանման գործունեության դադարեցման պահանջով.

5) կասեցնում է աշխատանքի անվտանգությանսահմանված կարգով հաստատված կանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը`մինչեւ նրանց սահմանված կարգով վերապատրաստումը եւ հրահանգավորումը.

6) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում նշանակում է վարչական տույժեր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.

7) կազմակերպության կամ նրա առանձին ստորաբաժանման գործունեության դադարեցմանկամ կասեցման մասին որոշումները ուժը կորցրած են ճանաչվում` օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքի գլխավոր պետական տեսուչի կամ դատարանի որոշմամբ:

8) իր իրավասության սահմաններում ընդունում է գործատուի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

9) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 15. Աշխատանքի պետական տեսուչի իրավունքները

1. Աշխատանքի պետական տեսուչը իրավունք ունի

1) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, սահմանված նմուշի վկայականի ներկայացմամբ, օրվա ցանկացած աշխատանքային ժամին գործատուի ներկայացուցչի ներկայությամբանարգելմուտքգործել գործատուի գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային եւ այլ ստորաբաժանումներ.

2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններիցպահանջել եւ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ եւ վերցնելփաստաթղթերի կրկնօրինակներ եւ այլ անհրաժեշտ նյութեր եւ կազմել համապատասխան ակտ.

3) անհրաժեշտության դեպքումվերահսկողականաշխատանքներին ներգրավել արհեստակցական միությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, մասնագետներ եւ թարգմանիչներ.

4) իր իրավասության սահմաններում սահմանված կարգով ստուգելաշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների համապատասխանությունը հաստատված նորմատիվների պահանջներին.

5) կազմակերպել աշխատանքի կատարման առողջ եւ անվտանգ պայմանների փորձաքննություն եւ արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնել գործատուներին

6) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգման նպատակով ներկայացնել գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր այդ խախտումների համար մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

7) գործատուի եւ աշխատողների ներկայացուցիչների հրավերով մասնակցել նրանց միջեւ կոլեկտիվ պայմանագրերի կնքման նպատակով տարվող բանակցություններին, ինչպես նաեւ կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկմանը.

8) աշխատանքային օրենսդրությանեւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի բացահայտված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման հանձնարարագրեր եւ հետեւել դրանց կատարմանը.

9) միջնորդել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` սահմանված կարգով կասեցնելու առանձին կազմակերպությունների, արտադրական ստորաբաժանումներիաշխատանքը՝ աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում, մինչեւ դրանց վերացումը.

10) միջնորդել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` աշխատողի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող խախտումների վերաբերյալ, աշխատանքի պայմանների պետական փորձաքննական եզրակացության առկայության դեպքում, հայցով դիմել դատարան կազմակերպության կամ նրա առանձին ստորաբաժանման գործունեության դադարեցման պահանջով.

11) միջնորդել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` կասեցնելու աշխատանքի անվտանգությանկանոններով եւ հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը, մինչեւ նրանց համապատասխան վերապատրաստում անցնելը.

12) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում նշանակել վարչական տույժեր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետությանօրենսգրքինհամապատասխան,

13) իր իրավասությունների շրջանակներում ընդունել որոշումներ, օրենքով սահմանվածդեպքերումեւկարգով հայց ներկայացնել դատարան.

2. Աշխատանքի պետական տեսուչը ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ կնիք իրհամապատասխան համարի նշումով եւ աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքայինմարմնիանվանումով:

Հոդված 16. Աշխատանքի պետական տեսուչի պարտականությունները

1. Աշխատանքի պետական տեսուչը իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է.

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

2) պահպանել գործատուի, աշխատողներիօրենքով սահմանված իրավունքները.

3) աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական խախտումների մասին ահազանգողների վերաբերյալ չհրապարակել տեղեկություններ.

4) պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով պահպանվող պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.

5) չխոչընդոտել կազմակերպության, աշխատողների բնականոն աշխատանքին.

6) իրականացնել անկողմնակալ վերահսկողությունաշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.

7) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութերը ներկայացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին եւ իրավապահ մարմիններին.

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում ունեն նաեւ այլ պարտականություններ:

Հոդված 17. Աշխատանքի պետական տեսուչի անկախությունը

Աշխատանքի պետական տեսուչը վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից եւ ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետությանօրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 18. Աշխատանքի պետական տեսուչի պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

1. Աշխատանքի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում իր անօրինաչափ գործողության կամ անգործության համար:

2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվելաշխատանքիգլխավոր պետական տեսուչինեւ (կամ)դատարան:

3. Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվելդատական կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 19. Գործատուի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքայինօրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ապահովման գործում:

2. Գործատուն աշխատանքի պետական տեսչությանը ներկայացնում է տեղեկատվություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

Հոդված 20. Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետեւանքով պատճառած վնասի հատուցումը

Աշխատանքի պետական տեսուչիանօրինաչափ գործողության հետեւանքով գործատուին եւ աշխատողինպատճառած վնասը ենթակա էհատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողության ձեւերը

1. Աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների կիրառման նկատմամբ ստուգումներ իրականացվում են նորմատիվները սահմանված կարգով հաստատվելուց հետո:

2. Ստուգումները լինում են թեմատիկ/ծրագրային ստուգումներ (այսուհետ՝ ծրագրային ստուգում) եւ ըստ անհրաժեշտության ստուգումներ:

3. Նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է կազմակերպության գործունեությունն սկսելուց վեցամսյա ժամկետից հետո:

4. Պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ առնչվող ստուգումներ կատարելու իրավասություն ունեն միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կողմիցհամապատասխան թույլտվություն ունեցող աշխատանքի պետական տեսուչները:

Հոդված 22. Ծրագրային ստուգումների իրականացման հիմքերը

1. Ծրագրային ստուգումները իրականացվում ենտեսչությանաշխատանքային ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի կողմից հաստատված ստուգումների ժամանակացույցով:

2. Հաստատված տարեկան ծրագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանաշխատանքի պետական տեսչության պետը տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր:

Հոդված 23. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման հիմքերը

Ըստ անհրաժեշտության ստուգումների համար հիմք է հանդիսանում՝

1) Հայաստանի Հանրապետությանաշխատանքի գլխավոր պետական տեսուչիհանձնարարականը.

2) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհեստակցական միությունների, տվյալ կազմակերպության աշխատողների կողմից ստացված ահազանգ- դիմումները:

Հոդված 24. Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական վերահսկողության իրականացման կարգը

1. Ուսումնասիրության ընթացքում աշխատանքային օրենսդրության եւաշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքի պետական տեսուչը գրավոր նախազգուշացնում է համապատասխան գործատուին խախտման մասին, նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները եւ կատարման ժամկետնեհո ըստ հաստատված նորմատիվների:

2. Գրավոր նախազգուշացումն ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը` հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար:

Հոդված 25. Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի գործունեության կասեցման կարգը

1. Ստուգվող գործատուի կամ նրա առանձին ստորաբաժանման գործունեության կասեցման վերաբերյալ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշման մեկ օրինակը երկօրյա ժամկետում հանձնվում է գործատուին կամ նրա ներկայացուցչին, որը ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում է համապատասխան նշագրում:

2. Որոշումը ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում գործատունկամ նրա ներկայացուցիչը որոշման կատարման մասին գրավոր տեղեկացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին կամկասեցման մասին որոշումը բողոքարկելու հայցով դիմում է դատարան:

3. Կասեցման մասին որոշման պահանջի կատարումն իրականացվում է աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի պետիկամ նրա տեղակալի կողմից կամմասնակցությամբ:

4. Գործատուի գործունեության կասեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ:

5. Աշխատանքի պետական տեսուչի կողմից կապարակնքման միջոցով կասեցման որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում, կազմվում է նաեւ կապարակնքման ակտ:

6. Աշխատանքի պետական տեսուչի կապարակնիքի, կապարակնքման ակտի եւ ստուգման ակտի ձեւերը հաստատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

Հոդված 26. Օրենքի ուժիմեջ մտնելը

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Աշխատանքի պետական տեսչության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի


«Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից վավերացված Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի III մասի հոդված Ա-ի 4-րդ կետի ինչպես նաեւ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության «Արդյունաբերությունում եւ առեւտրում աշխատանքի տեսչության մասին» 1947թ.ընդունված թիվ 81Կոնվեցիայի պահանջները:

Ներկայումս հանրապետությունում բացակայում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերինորմատիվ դրույթների կատարման նկատմամբբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնող պետական մարմին:

Այս պայմաններում` առանձին դեպքերում, գործատուների կողմից խախտվում են աշխատողների իրավունքները, չեն ապահովվում աշխատողներիսոցիալական երաշխիքները, կազմակերպություններում չեն կնքվում կոլեկտիվ աշխատանքայինպայմանագրեր: Դրա հետ մեկտեղ, չեն պահպանվում աշխատողների աշխատանքի անհրաժեշտ պայմանները եւ աշխատանքիանվտանգության եւ հիգիենայի պահանջները, ավելանում են արտադրական խեղման եւ մասնագիտական հիվանդության դեպքերը: Ավելին, կազմակերպություններում որոշակի թիվ են կազմումթաքնված զբաղվածները/մոտավորապես 120-130 հազար մարդ հանրապետությունում/, որոնք դուրս են մնացել ազգային վիճակագրության հաշվառումից, եւ որոնց կողմից հարկեր եւ սոցիալական ապահովագրությանվճարներչենմուծվում:

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի արդյունավետ կիրառման նկատմամբ վերահսկողական համակարգըձեւավորման փուլում է, ստեղծել է համապատասխան լիազորություններով օժտված պետական մարմին՝աշխատանքի պետական տեսչություն,հաստատվել է տեսչության ժամանակավոր կառուցվածքը: Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածի պեըք է սահմանվեն օրենքով:

Ելնելով վերոնշյալից, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Աշխատանքի պետական տեսչության մասին ՀՀ օրենք, որով սահմանվելու են աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները:

Ներկայացվող օրենքի նախագծում սահմանվում են աշխատանքի պետական տեսչության խնդիրները`

1. գործատուներինեւ աշխատողներին աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի անվտանգության եւհիգիենայի հարցերի վերաբերյալ խորհրդատվության ապահովումը:

2. աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման իրականացման նկատմամբ պետական հսկողության եւվերահսկողության ապահովումը.

3. աշխատանքի պայմանների եւ աշխատանքի անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը. 
 
Աշխատողների եւ գործատուների միջեւ աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման եւ վերահսկողության նպատակով օրենքի նախագծով սահմանվում են տեսչության լիազորությունները եւպարտականությունները, որոնք նպատակաուղղված են աշխատանքի իրավունքի համամարդկային սկզբունքների պաշտպանությանը,այն է`

-աշխատանքի ազատ ընտրության, գործատուների կողմից աշխատանքի սանիտարա-հիգենիկ պայմանների ապահովման անչափահասների որոշակի տարիքից աշխատանքի իրավունքի պաշտպանության հարցերը,

- աշխատանքի, զբաղվածության հավասար պայմաններիիրավունքը, հավասար աշխատանքի դիմաց արդարացի աշխատավարձի վճարումը` անկախ սեռից, ռասսայից, դավանանքից, ազգությունից, լեզվից, ծագումից, պաշտոնական եւ գույքային դրությունից, բնակության վայրից, կրոնից, հասարակականկազմակերպություններին անդամակցելուց եւ այլ հանգամանքներից:

- աշխատողների օրինական պահանջների պաշտպանության իրավունքը` գործատուի անվճարունակության /սնանկացման/դեպքերում,

-աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո սոցիալական պաշտպանվածության իրավունքը,

-տեղեկատվության եւ խորհրդատվության իրավունքը, այդ թվում` հաստիքների եւ թվաքանակի կրճատման հետկապված զանգվածային ազատումների ժամանակ,

- աշխատողների եւ գործատուների պարտականությունների կատարման վերահսկողությունը:

Օրենքի նախագծում առանձին հոդվածով տրված են տեսչության հիմնական պարտականություններն ուիրավունքները` աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս:

Օրենքի նախագծով ամրագրվել է տեսչության, արհեստակցական միություններիեւ գործատուների միջեւ փոխհարաբերությունների կարգավորման հիմքերը, ինչի արդյունքումկբարձրանա պետական վերահսկողության արդյունավետության մակարդակը` ստեղծելով աշխատողների, աշխատավորների ներկայացուցիչների, գործատուների, գործատուների միությունների, արհեստակցական միություններիեւ պետության շահերի եւ իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ:

Օրենքի նախագծում ամրագրվել է տեսուչի անկախության սկզբունքը` օրենքի պահանջը կատարելիս, համաձայն որի աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ընթացքում արձանագրված խախտումների դեպքում տեսուչը իրավունք ունի նշանակելու վարչական տույժեր` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան:

«Աշխատանքի պետական տեսչության մասին»ՀՀ օրենքի նախագծով նախատեսված գործառույթների իրականացումը կնպաստիկազմակերպություններում աշխատանքային իրավահարաբերությունների եւ աշխատանքի պաշտպանության նորմերի եւ կանոնների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցմանը, աշխատաշուկայի մասնակիցների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, պետական բյուջեի եկամուտների ավելացմանը,որը կնպաստի հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերությունների կայուն զարգացմանանհրաժեշտ օրենսդրական հիմքերի եւ պայմանների ստեղծմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից կիրառվող վարչական տույժերը, վարչական տույժեր կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Օրենքի նախագծով սահմանվել ենվարչական տույժեր գործատուի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքերը,ինչպես նաեւ ներկայումս գործող մի շարք վարչական տույժերի (տուգանքների) չափերի վերանայում:

Պատասխանատվության միջոցների կիրառման համակարգի ներդրումը կբարձրացնի պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը իրենց կողմից աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով ընդունվող որոշումներիհամար, կխթանի գործատուների կողմից օրենսդրությամբ սահմանված աշխատանքի պայմանների եւ կանոնների պահպանմանը,կնպաստի աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում օրինականության ամրապնդմանը:Օրենքում առաջարկվող փոփոխությունները կարող են սահմանափակել անբարեխիղճ կազմակերպությունների կողմից անօրինականաշխատանքի օգտագործումը /թաքնված զբաղվածներ/ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումից խուսափելու կամ իրավական նորմերը ոչ պատշաճ կատարելու դեպքերը: Աշխատանքային օրենսդրության կիրարկման հետ առնչվող վերոհիշյալ միջոցառումների իրականացումը նպատակ ունի բարձրացնելու աշխատանքի շուկայի մասնակիցների ֆինանսական կայունությունն ու վստահելիությունը, կատարվող աշխատանքների եւ ծառայությունների օրինականությունը:

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ նախատեսվում էր փոփոխություններնաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որով պետք է ապահովվի «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքով եւ «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի եւսոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված` սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումը կանոնանակարգող դրույթների իրականացումը, այսինքն` համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքները: Այդ կապակցությամբ քաղաքացու սոցիալական ապահովության քարտի եւ սոցիալական ապահովության քարտի համարի կիրառման կարգը խախտելու համար նույնպես նախատեսվում է վարչական տույժի կրառում, ինչպես աշխատանքի պետական տեսչության կողմից, այնպես էլ ՀՀ հարկային պետական ծառայության, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եւ առաջին ատյանի դատավորների կողմից: