Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-205-07.12.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Հոդված 2. Միջհամայնքային միավորումների մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում միջհամայնքային միավորումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 3. Միջհամայնքային միավորման հասկացությունը

1. Միջհամայնքային միավորումը (այսուհետ՝ միավորում) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ:

2. Տարբեր համայնքային խնդիրների լուծման նպատակով՝ համայնքը կարող է ընդգրկվել մեկից ավելի միավորումների կազմի մեջ:

Հոդված 4. Միավորման իրավական կարգավիճակը

1. Միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են uույն oրենքով:

2. Միավորումը ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, օգտագործում է իրեն օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ունի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվ, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:

3. Միավորումը գործում է իր կանոնադրության համաձայն:

4. Միավորման խորհուրդն իրավունք ունի իրեն փոխանցված լիազորությունների շրջանակում ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ եւ անհատական իրավական ակտեր:

5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը գործում են մինչեւ միավորման խորհրդի կողմից այդ հարաբերությունները կարգավորող ակտերի ընդունումը: Այդ պահից սկսած՝ միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերն ուժը կորցրած են ճանաչվում:

Հոդված 5. Միավորման գործունեության նստավայրը

1. Միավորումը գործում է միավորման կանոնադրությամբ սահմանված նստավայրում:

Հոդված 6. Միավորման ստեղծումը

1. Միավորումը կարող է ստեղծվել.

1) համայնքների ավագանիների կողմից (այսուհետ՝ կամավոր հիմունքներով).

2) օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ (այսուհետ՝ օրենքով):

2. Միավորումն իր գործունեությունը կարող է սկսել իր կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 7. Կամավոր հիմունքներով միավորում ստեղծելու եւ համալրելու կարգը

1. Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է երկու եւ ավելի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների մեկ երրորդը՝ ավագանու նիստում ներկայացնելով նաեւ այն լիազորությունները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորմանը, ինչպես նաեւ միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները: Նախաձեռնությունը քննարկվում է ավագանու նիստում, որի վերաբերյալ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում՝ ստեղծվող միավորման կազմում ընդգրկվելու կամ նախաձեռնությունը մերժելու մասին:

2. Կամավոր հիմունքներով միավորումը համարվում է ստեղծված` միավորման մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից միավորման կանոնադրությունը (ավագանիների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ) հաստատելու պահից:

3. Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի.

1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները,

2) միավորմանը փոխանցվող, անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները,

3) միավորման անվանումը եւ նստավայրը,

4) միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները,

5) միավորման եկամուտների ձեւավորման աղբյուրները,

6) միավորումից դուրս գալու դեպքում՝ վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը հաշվարկելու կարգը,

7) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:

4. Համայնքը կարող է ընդգրկվել կամավոր հիմունքներով ստեղծված միավորման կազմում համայնքի ավագանու որոշմամբ՝ ընդգրկվող համայնքի ղեկավարի կողմից գրավոր դիմում ներկայացնելուց եւ խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո: Համաձայնությունը տրվում է քվեարկության միջոցով` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 8. Օրենքով` միավորում ստեղծելու եւ համալրելու կարգը

1. Օրենքով միավորում ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը համապատասխան համայնքներին ներկայացնում է օրենքի եւ միավորման կանոնադրության նախագծերը: Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի.

1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները,

2) միավորմանը փոխանցվող պետության պատվիրակած լիազորությունները,

3) միավորման անվանումը եւ նստավայրը,

4) պետության կողմից միավորման ֆինանսավորման սկզբունքները,

5) միավորման եկամուտների ձեւավորման աղբյուրները,

6) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:

3. Համայնքների ավագանիները նախագիծը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում կանոնադրության վերաբերյալ իրենց եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող համայնքների ավագանիների եզրակացությունները:

4. Համայնքը կարող է ընդգրկվել օրենքով ստեղծված միավորման կազմում` համապատասխան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Այդ դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները, ընդ որում եզրակացություն պետք է ներկայացնեն ինչպես միավորման անդամ համայնքների ավագանիները, այնպես էլ ընդգրկվող համայնքի ավագանին:

Հոդված 9. Միավորման լիազորությունները

1. Օրենքով ստեղծված միավորմանը կարող են փոխանցվել միայն միավորման մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներին պետության կողմից պատվիրակված լիազորությունները:

2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորմանը փոխանցվում են միավորման կանոնադրության մեջ ներառված` անդամ համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները, ինչպես նաեւ համայնքի ավագանու լիազորությունները:

3. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումները կարող են նաեւ իրականացնել միավորման անդամ համայնքների կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները:

4. Միավորմանը փոխանցված լիազորությունները կարող են իրականացվել բացառապես միավորման կողմից:

5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների ավագանիները եւ համայնքների ղեկավարները որոշումներ չեն ընդունում:

6. Միավորմանը տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան լիազորությունները փոխանցելիս, միավորմանը փոխանցվում են նաեւ այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում մասնակցություն ունենալու հետ կապված իրավասությունները:

Հոդված 10. Միավորման մարմինները

1. Միավորման մարմիններն են`

1) խորհուրդը.

2) խորհրդի նախագահը:

Հոդված 11. Խորհուրդը

1. Խորհուրդը կազմված է միավորման անդամ համայնքների ղեկավարներից եւ ավագանու մեկական անդամներից:

2. Խորհրդում ներկայացված համապատասխան համայնքների ավագանիների անդամներն ընտրվում են անդամ համայնքների ավագանիների կողմից՝ վերջիններիս կազմից, ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ:

3. Խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտից հետո՝ խորհրդի ձեւավորումն իրականացվում է միավորման անդամ համայնքների ավագանիների անդամների փոփոխությամբ: Այդ ընթացքում, միավորման անդամ համայնքի ավագանու կազմում կին անդամի ներկայացվածության դեպքում, խորհրդի կազմում այդ համայնքի կողմից ներկայացման նախապատվությունը տրվում է վերջինիս:

4. Ավագանին իր որոշմամբ փոխարինում է իր կողմից ընտրված խորհրդի անդամին` տվյալ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում, ինչպես նաեւ միավորման կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:

5. Խորհուրդը ձեւավորվում է միավորման ստեղծվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Խորհրդի գործունեության, նիuտերի նախապատրաստման եւ անցկացման կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ:

7. Խորհրդի անդամները եւ խորհրդի նախագահն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով, կարող են խորհրդի որոշմամբ ստանալ դրամական փոխհատուցում` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքի ավագանու անդամի՝ իր պարտականություններն իրականացնելու հետեւանքով առաջացած ծախսերի չափով:

Հոդված 12. Խորհրդի լիազորությունները եւ գործունեության կարգը

1. Խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ միավորման կանոնադրությամբ:

2. Խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:

3. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում խորհրդի նախագահի լիազորությունների իրականացման նկատմամբ՝ եռամսյակային հաշվետվությունների հիման վրա, որոնց ձեւը սահմանում է խորհուրդը:

4. Մինչեւ պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի որոշման դեմ անդամ համայնքի ավագանին կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն ներկայացնել խորհրդին: Առարկությունը ստանալուց հետո խորհուրդը տասնօրյա ժամկետում քվեարկության է դնում առարկությունը եւ խորհրդի ընդհանուր թվաքանակի ձայների մեծամասնությամբ վերահաստատում իր որոշումը կամ ներկայացված առարկության հիման վրա՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում է կատարում որոշման մեջ: Որոշումը չվերահաստատվելու պարագայում՝ այն չի ուղարկվում հրապարակման կամ չի ստորագրվում:

5. Խորհրդի որոշումներն անդամ համայնքի ավագանու կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 13. Խորհրդի նախագահը

1. Խորհրդի նախագահին խորհրդի անդամ համարվող համայնքների ղեկավարների կազմից ընտրում է խորհուրդը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը կարող է փոփոխվել խորհրդի որոշմամբ:

2. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում եւ վարում է խորհրդի նիստերը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) խորհրդի հաստատմանն է ներկայացնում միավորման աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) գործավարության կարգի նախագիծը,

3) պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում աշխատակազմի աշխատողներին,

4) մինչեւ պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը՝ խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում ուղարկում է միավորման անդամ համայնքների ավագանիներին,

5) խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո երկօրյա ժամկետում դրանք ուղարկում է միավորման անդամ համայնքների ղեկավարներին եւ փակցնում միավորման նստավայրում, իսկ միավորման պաշտոնական համացանցային կայքի առկայության դեպքում՝ դրանք տեղադրում է կայքում.

6) ներկայացնում է միավորման շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում:

7) իրականացնում է սույն օրենքով եւ միավորման կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ եւ գործառույթներ:

3. Խորհրդի նախագահին վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ վերջինս մինչեւ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 10-ը խորհրդին է ներկայացնում հաշվետվություն:

Հոդված 14. Աշխատակազմը

1. Խորհրդի նախագահն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:

2. Աշխատակազմի կառուցվածքը եւ աշխատողների թվաքանակը հերթական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման հետ միասին սահմանում է խորհուրդը` խորհրդի նախագահի ներկայացմամբ:

3. Աշխատակազմի աշխատողները համարվում են պայմանագրային աշխատողներ:

Հոդված 15. Միավորման սեփականությունը

1. Միավորումն իր գործունեության ընթացքում՝ լիազորությունների իրականացման նպատակով կարող է ձեռք բերել շարժական եւ անշարժ գույք՝ որպես սեփականություն, ինչպես նաեւ գույքային այլ իրավունքներ:

2. Միավորման լիազորությունների իրականացման նպատակով անդամ համայնքի ավագանու որոշմամբ միավորմանը օգտագործման իրավունքով կարող են հատկացվել շենքեր, շինություններ եւ այլ գույք:

Հոդված 16. Միավորման ֆինանսավորումը

1. Անդամ համայնքները խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվով սահմանված չափով եւ ժամկետում միավորմանը վճարում են մասհանումներ` համայնքների կողմից միավորմանը փոխանցված լիազորությունների իրականացման նպատակով:

2. Միավորման ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միավորման տնտեսական գործունեության արդյունքում ստացված եկամուտները, դրամաշնորհները, նվիրատվությունները եւ օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրները:

3. Սահմանված չափով եւ ժամկետում որեւէ համայնքի կողմից մասհանումներ չկատարելը, խորհրդի կողմից կարող է բողոքարկվել դատարան:

Հոդված 17. Միավորումից դուրս գալը

1. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ իր նախաձեռնությամբ` համայնքի ավագանու օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

2. Օրենքով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ միայն օրենքով՝ համայնքի ավագանու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Միավորումից դուրս գալու մասին առաջարկությունը համապատասխան համայնքի ավագանին ընդունում է ավագանու ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը համապատասխան մարզպետի միջոցով հնգօրյա ժամկետում ներկայացվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական լիազոր մարմինը երկամսյա ժամկետում մշակում եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում միավորումից համայնքի դուրս գալու մասին համապատասխան օրենքի նախագիծը:

4. Միավորումից դուրս գալու մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում եւ, նպատակահարմար համարելու դեպքում՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:

5. Օրենքով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը սահմանվում է միավորումից դուրս գալու մասին համապատասխան օրենքով, իսկ կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը՝ միավորման կանոնադրությամբ:

Հոդված 18. Միավորման գործունեության դադարեցումը եւ լուծարումը

1. Օրենքով ստեղծված միավորման գործունեությունը դադարում է միավորման ստեղծման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտնելու եւ դրա հիման վրա միավորման լուծարման պետական գրանցման պահից:

2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումը կարող է իր գործունեությունը դադարեցնել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ միավորման գործունեության դադարեցման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով եւ ուժի մեջ է մտնում որոշման հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Միավորման գործունեությունը համարվում է դադարեցված, եթե սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միավորման կազմից համայնքների դուրս գալու արդյունքում միավորման մեջ մնացել է մեկ անդամ համայնք:

5. Օրենքով ստեղծված միավորման լուծարման դեպքում, միավորման սեփականությունը անդամ համայնքների միջեւ բաշխվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքի դրույթներին համապատասխան:

6. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորման գործունեության դադարեցման դեպքում, միավորման սեփականությունը անդամ համայնքների միջեւ բաշխվում է խորհրդի որոշմամբ:

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ) 189-րդ հոդվածով սահմանվել են միջհամայնքային միավորման ձեւավորման ձեւերը (կամավոր կամ օրենքով), կարգավիճակը, լիազորությունների ընդհանուր նկարագիրը:

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N245-Ա որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկի 5-րդ կետով նախատեսվել է «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է «Միջհամայնքային միավորումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակներ՝ կամավոր հիմունքներով եւ օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքով միավորումը ստեղծվում է ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Կարգավորվում են նաեւ միավորումը համալրելու եւ միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաեւ միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը եւ դրանց ընթացակարգերը: Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջեւ սեփականության բաշխման մասով:

Առաջարկվել են միավորման խորհրդի ձեւավորման հետ կապված իրավակարգավորող մեխանիզմներ:

Սահմանվել են միավորման խորհրդի, խորհրդի նախագահի լիազորությունները:

Նախագծային փաթեթում ներառված «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով միջհամայնքային միավորումներին տրվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Բացի շահագրգիռ պետական կառավարման մարմիններից, նախագիծը քննարկվել է նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ հետ, որոնց կողմից արված առաջարկությունների հիման վրա այն լրամշավել է:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման եւ գործունեության իրավական դաշտը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Եզրակացություն

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի փաթեթը սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերի փաթեթը `

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Օրենքների նախագծերի փաթեթ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերի փաթեթը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների փոփոխման չի հանգեցնում: Ինչ վերաբերվում է ՀՀ համայնքների բյուջեների ծախսերին, ապա վերոհիշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել միջհամայնքային միավորման կազմում ընդգրված համայնքների բյուջեների ծախսերի ավելացման, որի գնահատումը հնարավոր չէ տալ` տվյալների բացակայության պատճառով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագծերի փաթեթ) սահմանվում են միջհամայնքային միավորման ձեւերը (կամավոր կամ օրենքով), կարգավիճակը, մարմինները, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, որոնք բխում են 2015թ-ի դեկտեմբերին ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունից:

Նախագծերի փաթեթով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ դրանց ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի փաթեթի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի փաթեթի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծերի փաթեթով սահմանվել են միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները էական ազդեցություն չեն ունենա տնտեսավարողների գործունեության վրա` Նախագծերի փաթեթի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:


ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն ԲԱԲԼՈՅԱՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերիի ---ի N -Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:


Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ