Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20137-05.12.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-154-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).».

2) 1-ին մասի 3-րդ կետից հանել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ եւ 28.1-ին հոդվածի 2-րդ մասերը «հարկի» բառից հետո լրացնել «, շահութահարկի» բառով:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ամսվա 1-ից» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածում.

1) 2-րդ մասում «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված դեպքերում՝ խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից (սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված դեպքերում խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օր է համարվում աշխատանքը փաստացի վերսկսելու (այլ գործատուի մոտ սկսելու) օրվան նախորդող օրը)» բառերով,

2) 4-րդ մասի 1-ին կետում «կրկին խնամքի նպաստի» բառերը փոխարինել «նույն երեխայի համար կրկին խնամքի նպաստի» բառերով, իսկ «կրկին խնամքի արձակուրդում» բառերը` «նույն երեխային խնամելու կապակցությամբ կրկին խնամքի արձակուրդում» բառերով,

3) 5-րդ մասի 2-րդ կետում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ 4-րդ» բառերով։

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում 2.3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.4-րդ մասով.

«2.4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետեւանքով (այդ թվում՝ եթե գրանցման հայտը ներկայացվել է «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդված 3-րդ մասով սահմանված՝ տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու նպատակով)։»։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: