Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-194-27.11.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի հավելվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.

1. 2-րդ մասում «ամսվա ընթացքում» եւ «տվյալ ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «տարվա ընթացքում» եւ «տվյալ տարվա» բառերով:

2. 2-րդ մասի 1)-ին կետում «2-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերով:

3. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Արեգակնային եւ հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` սույն մասի 1-ին կետով նախատեսված 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: