Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-160-20.10.2017-ԵԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2017 թվականի հունիսի 13-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրությունը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ՝ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» Համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ՝ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» Համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ՝ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» Համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն) արձանագրությունը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (կիրարկող արձանագրություն) արձանագրության եւ գործող օրենքների միջեւ հակասություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ՝ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» Համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրության» վավերացման նպատակահարմարության  մասին

«Հայաստանի  Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագիրը  ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին եւ  ուժի  մեջ  է  մտել 2014թ. հունվարի 1-ից:

Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա  ստեղծել  արագ եւ արդյունավետ  ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի  համար, որոնք  չեն բավարարում, կամ այլեւս  չեն բավարարում  Հայաստանի կամ Եվրոպական միության  անդամ պետություններից մեկի տարածք  մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար պահանջներին, եւ  դյուրացնելու այդպիսի  անձանց տարանցումը:

Համաձայնագրով  սահմանված  են հետընդունման  մասով Հայաստանի  եւ Եվրոպական  միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը եւ մի  շարք  այլ  հարցեր:

Միաժամանակ  Համաձայնագրի  20-րդ  հոդվածը  սահմանում  է   որ Կողմերը կարող  են կազմել  Կիրարկող  Արձանագրություն  որում  ի  թիվս  այլի  կորոշակիացվի  նաեւ  հետեւյալ տեղեկատվությունը`

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջեւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ՝ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» Համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրությունն» անդրադառնում  է  վերը նշված  բոլոր  հարցերին:

Արձանագրության վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված Համաձայնագրի  շրջանակներում  էստոնական   կողմի  ներկայացրած   հետընդունման    հայցերին  պատշաճ  կարգով  եւ  սահմանված ժամկետներում  պատասխանելու  հնարավորությունը:
 


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

հոկտեմբերի 2017 թվականի N - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԿԻՐԱՐԿՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա-պե-տության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

1.  Հավանություն տալ 2017 թվականի հունիսի 13-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Էստոնիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն) արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու-թյան կառավարու-թյան օրենսդրական նախա-ձեռնությանը:

2.  Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: