Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կ-066-11.07.2017-ԳԿ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 4.1-ին կետերում, 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում եւ 4-րդ մասում, 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածում «վկայագիր» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը.».

2. 1-ին մասը լրացնել 5.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը՝ հայտատուի ցանկությամբ.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարզեցված կարգով՝ առանց արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանվում են առանց սահմանափակումների ենթակա մշակութային արժեքները եւ մշակութային նշանակության առարկաները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների:»:

ՀՈԴՎԱԾ 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: