Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0392-26.06.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծել ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության եւ այլ պայմանագրերը: Լուծարային կառավարիչը չի կարող միակողմանիորեն լուծել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:       
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  եւ ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարկային գործունեության ոլորտի կարգավորման եւ վերահսկողության հարցում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որդեգրել է վարկառուների եւ գրավատուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու քաղաքականությունը, ինչը բխում է նաեւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրներից:

Հայաստանի Հանրապետությունն այս քաղաքականությունը որդեգրել է նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում` պարտավորվելով հավասար պայմաններ ստեղծել սպառողների շահերը տնտեսվարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունից պաշտպանելու նպատակով, այդ թվում` ապահովել ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների ու օրինական շահերի երաշխավորված ու արդյունավետ պաշտպանությունը:

Միջազգային պրակտիկայում` մասնավորապես Եվրոպական միության անդամ երկրներում (Բնակարանային հիփոթեքի մասին Եվրոմիության 2014/17/ԵՀ հրահանգ), Եվրասիական տնտեսական միությունում (Ռուսաստան, Ղազախստան) եւ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկավորումը ենթարկվում է առանձնահատուկ կարգավորման` պայմանավորված այն հանգամանքով, որ հիփոթեքային կրեդիտը  առանձնահատուկ պրոդուկտ է, սպառողի համար կարեւոր սոցիալական նշանակություն ունի եւ առավել ռիսկային ու խոցելի է:

Վերոնշյալ միջազգային պրակտիկայում հիփոթեքային կրեդիտավորման կարգավորումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա`

Ավելին, թափանցիկության սկզբունքը եւ սպառողի հետ հաղորդակցումը պետք է պահպանվի ոչ միայն պրոդուկտն առաջարկելիս, այլեւ դրա սպասարկման ողջ ժամանակահատվածում:

Կանոնների ստանդարտացումը վերաբերում է նաեւ օժանդակ ծառայություններին: Օրինակ, կարգավորողը պետք է ներդնի գույքի գնահատման եւ գույքը գնահատողների ընտրության չափանիշներ, որոնք հնարավորություն կտան ունենալ հիփոթեքի օբյեկտիվ ու անաչառ գնահատում:

Ներկայումս առեւտրային բանկերի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացը, օրենսդրական մակարդակով, կարգավորվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (Օրենսգիրք):

Օրենսգրքի կարգավորումների շեշտադրումը դրվում է վարկերի տրամադրման հետ կապված անշարժ գույքի գրավադրման` հիփոթեքի հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, պարտադիր չէ, որպեսզի այդ հարաբերություններում գրավատուն լինի նաեւ վարկառու:

Սակայն, Օրենսգրքով անդրադարձ չի կատարվում հիփոթեքային վարկի տրամադրման բուն գործընթացին, եւ վարկային հարաբերությունների կարգավորումներն իրականացվում է Օրենսգրքի` փոխառությանը եւ վարկին վերաբերող ընդհանուր դրույթներով:

Միեւնույն ժամանակ, Օրենսգրքի` փոխառությանը եւ վարկին վերաբերող դրույթները կրում են ընդհանուր բնույթ, այսինքն` նախատեսված են փոխառության կամ վարկի պայմանագրերի կքնման բոլոր դեպքերի կարգավորման համար:

Նշված դրույթներում արտացոլված չեն այն յուրահատուկ հարաբերություների կարգավորումները, որոնք ծագում են վարկատուների (որպես համապատասխան պայմանագրի ուժեղ կողմ) կողմից հասարակության լայն զանգվածներին` վարկառուներին (որպես պայմանագրի թույլ կողմ) մեծաքանակ թվով վարկերի տրամադրման ժամանակ:

Օրինակ, սպառողական վարկերի տրամադրման ոլորտում, վերը նշված հարաբերությունների յուրահատկություններն եւ այդ հարաբերությունների հատուկ կարգավորման անհրաժեշտությունն արդեն իսկ ընդունվել է օրենսդրի կողմից եւ համապատասխան արտացոլումն է ստացել “Սպառողական կրեդիտավորման մասին” ՀՀ օրենքում:

Նշված օրենքի դրույթներում հատուկ շեշտադրում է արվում հենց սպառողական վարկի տրամադրման բուն գործընթացի կարգավորման վրա, սահմանվում են այդ գործընթացում պայմանագրի թույլ կողմ հանդիսացող վարկառուի իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմներ եւ երաշխիքներ, վարկատուների կողմից տարաբնույթ չարաշահումների հնարավորությունը բացառող կարգավորումներ:

Սպառողական վարկերի անալոգիայով, հատուկ կարգավորման անհրաժեշտություն է ծագում նաեւ հիփոթեքային վարկերի տրամադրման ոլորտում:

Վերը նշված բոլոր կարգավորումները ներկայումս գործող իրավական դաշտում բացակայում են, քանի որ Օրենսգրքով այդ կարգավորումները նախատեսված չեն, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը հիփոթեքային վարկերի վրա չի տարածվում:

Միեւնույն ժամանակ, հիփոթեքային վարկերի եւ սպառողական վարկերի միջեւ եղած տարբերությունները թույլ չեն տալիս հիփոթեքային վարկերի նկատմամբ տարածել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: Նշված առանձնահատկություններից են, մասնավորապես`

Սպառողական եւ հիփոթեքային վարկերի վերը նշված տարբերությունները պայմանավորում են այս երկու վարկատեսակների հետ կապված հարաբերություների` առանձին օրենքներով կարգավորման անհրաժեշտությունը:

Նշված հարաբերությունները մեկ օրենքով կարգավորման պարագայում կառաջանա իրավիճակ, երբ մեկ օրենքի կարգավորման առարկայում կներառվեն այնպիսի հասարակական հարաբերություներ, որոնք ի սկզբանե ունեն էական տարբերություններ: Արդյունքում, օրենքով պետք է նախատեսվեն բազմաթիվ բացառություններ կարգավորման առարկայից եւ տարբերվող կարգավորումներ, ինչն    արդարացված չէ իրավական տեխնիկայի եւ մեթոդաբանության տեսանկյունից:
««Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով, հիմք ընդունելով միջազգային փորձը, առաջարկվում են հետեւյալ հիմնական կարգավորումները`

Վարկատուի եւ վարկառուի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով, Նախագծով սահմանված են դեպքեր, երբ վաղաժամկետ մարման պարագայում կարող է գանձվել տույժ (Նախագծի 13-րդ հոդված)` Նախագծով սահմանված չափից ոչ ավել: Այլ դեպթերում վաղաժամկետ մարման համար տույժ կամ որեւէ այլ անբարենպաստ հետեւավանք չի կարող առաջանալ:
 
Նման կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկերը, որպես կանոն, տրամադրվում են երկար ժամանակով: Այդ ընթացքում բանկերը կրում են շուկայում տոկոսադրույքների անբարենպաստ տատանումների ռիսկը եւ ստիպված են ներդնել տրամադրված վարկերից ստացվող դրամական հոսքերի կառավարման հատուկ մեխանիզմներ: Հիփոթեքային վարկերով ցանկացած ժամանակ վաղաժամկետ մարում թույլատրելը կառաջացնի վարկավորման շուկայի անկայունության ռիսկ եւ, որպես հետեւանք` հիփոթեքային վարկավորման ծավալի կրճատում:

Մասնավորապես, Նախագծի դրույթները խախտելու դեպքում, կրեդիտավորողը պարտավոր կլինի հօգուտ վարկառուի վճարել տույժ` 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նման կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրակավիրառ պրակտիկայում արձանագրվել են որոշ դեպքեր, երբ գնահատողներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել միմյանց հետ կամ իրենց հետ համագործակցող ֆինանսական կազմակերպության հետ, ինչը սպառողի համար գործնականում չի ապահովել ընտրության լայն հնարավորություն: Նույնիսկ այն դեպքերում, երբ ընդունելի գնահատողների ցանկից ընտրություն կատարելու հնարավրությունն ապահովված է եղել, ապա չի չապահովվել գույքի գնահատման գործընթացի անաչառությունը, անկախությունը եւ օբյեկտիվ գնահատական տալու հնարավորությունը: Արդյունքում, ֆինանսական ծառայության սպառողը կորցնում է վստահությունը գնահատման արդյունքների օբյեկտիվության, դրա հիման վրա իրեն մատուցված ծառայության որակի եւ ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի նկատմամբ: Ավելին, ստեղծված իրավիճակում ոլորտում չի ապահովվում առողջ մրցակցային դաշտի ձեւավորումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները:
 
Նախագիծը ներկայացվել է նաեւ ՀՀ պետական մարմինների կարծիքի եւ կարգավորման ազդեցության գնահատմանը:

4. Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Վերը նշվածն իր հերթին կնպաստի հասարակության առավել լայն զանգվածների համար բնակարան ձեռք բերելու սոցիալական խնդրի լուծմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կրիդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ առանց խոչընդոտների իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Միաժամանակ նախագծերի փաթեթով նախատեսվում է պետական բյուջե վճարվող՝ տուգանքի տեսքով պատասխանատվություն կրեդիտավորողի կողմից «բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված պահանջները խախտելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Միաժամանակ նախագծերի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոններ, վերացվում է գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված համաձայնությամբ գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգի սահմանման համար նոտարական վավերացման պարտադիր պահանջը, ինչպես նաեւ ստեղծվում է առանձին ինտերնետային կայք, որտեղ կտեղադրվի վարկերի ապահովման միջոց հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են բանկային ոլորտում մատուցվող ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվող կարգավորումները լրացուցիչ  ֆինանսական եւ վարչարարական ծախսեր կառաջացնեն բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման շուկայում գործունեություն ծավալող բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների համար:

Սակայն, միաժամանակ, Նախագծով, առաջարկվում է նաեւ.

Ըստ այդմ, չնայած այն հանգամանքին, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները, մասնավորապես` տեղեկատվական ամփոփագրի, վերջինիս` կրեդիտավորողի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակման եւ ամրագրվող մի շարք այլ պարտադիր պահանջները կարող են հանգեցնել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար որոշակի ֆինանսական եւ վարչարարական ծախսերի, այնուամենայնիվ` Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի որոշակի դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները կարող են հանգեցնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը` միաժամանակ նպաստելով ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահության ամրապնդմանը եւ գործընթացների թափանցիկությանը, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսության շինարարական հատվածի ակտիվացմանը: