Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-020-12.06.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «7-րդ մասով» բառերը փոխարինել «6.2-րդ եւ 7-րդ մասերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել նոր՝ 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.

«6.1. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

6.2. Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար:

Խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում, սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող  սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու  դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավածություն ունենալ: Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը 12-ն է:

Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում փոքրաթիվ խմբակցությունների միեւնույն անդամին ներկայացնել առավելագույնը 3 հանձնաժողովում:
 

                        Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ