Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1163-04.02.2017,17.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետի «արտադրանքի եւ դրա» բառերը փոխարինել «արտադրանքի կամ արտադրանքի եւ դրա» բառերով.

2)  3-րդ եւ 16-րդ կետերից հանել «նորմատիվ» բառը.

3)  6-րդ կետից հանել «ցանկացած» բառը.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 30 եւ 31-րդ կետերով.

«30)«տեխնիկական կանոնակարգման օբյեկտ»՝ արտադրանքը կամ արտադրանքը եւ արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ ուտիլիզացման գործընթացները:

31) պետական վերահսկողություն` վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ վերացմանը»:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «տնտեսական գործունեության սուբյեկտներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի.

1)  3-րդ կետի բ. ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2)  5-րդ կետից հանել «համապատասխանության սերտիֆիկատների եւ համապատասխանության հայտարարագրերի ձեւերը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում.

1)  4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել?

2) 12.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12.1) սահմանում է համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձեւերը, ինչպես նաեւ համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.»

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) հաստատում է.

ա. փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու համար նախատեսված հայտի ձեւը,

բ. էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձեւը: »

Հոդված 6. Օրենքի 11-րդ եւ 13-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հաշվի առնելով Խորհրդի առաջարկությունները,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում վերնագրից հանել «եւ համապատասխանության սերտիֆիկատը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «օբյեկտ» բառից առաջ լրացնել «տեխնիկական կանոնակարգման» բառերը:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաեւ արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:»

Հոդված 11. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 4

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 28. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1.  Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 28.1. Պետական վերահսկողության նպատակը

1. Պետական վերահսկողության նպատակն է տեխնիկական կանոնակարգման ենթակա շուկայահանված արտադրանքի անվտանգության ապահովումը՝ խախտումների կանխարգելման, բացահայտման ու վերացման միջոցով։

Հոդված 28.2. Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։

Հոդված 28.3. Խախտումների վերացումը

Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:»

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո ուժը կորցրած ճանաչել «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական հիմքի ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխությունների իրականացմամբ վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ ամբողջական մոտարկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման  ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին  օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված եւ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաեւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների հայտնաբերմանը եւ վերացմանը:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: