Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ



Կ-11672 -13.02.2017-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 431.1.-րդ հոդվածով.

«Հոդված 431.1. Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը

1. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաեւ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:

2. Տուգանքը կամ տուգանքի  չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ:

3. Տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը:

4. Դատարանը տուգանքը վճարելու անհնարինությունը կամ այն վճարելուց չարամտորեն խուսափելը որոշում է` հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները եւ ներկայացված փաստաթղթերը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասում «ազատազրկումը կրելու համար ուղարկելու» բառերից հետո լրացնել «, տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: