Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4151-17.11.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14. 05. 1999 թ., ՀՕ-297) 3-րդ հոդվածի 4-րդ մասում «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով:

Հոդված 2 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը»:

Հոդված 3 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 4 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 5 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ի կետում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 7 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

Հոդված 8 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունները»:

Հոդված 9 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 10 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 11 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «ուսումնական հաստատությունն» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ» բառերը:

Հոդված 12 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 13 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 14 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ


«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության


Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Ելնելով վերոշարադրյալից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նպատակահարմար է գտնում վերոնշյալ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների ընդունումը: