Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-413-15.11.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմանական միջոցների, անավարտ շինության օբյեկտների եւ տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում վերագնահատված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները (համախառն հաշվեկշռային արժեքների եւ մաշվածության տարբերությունը) ճանաչել որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ :

Հոդված 2. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում՝ 2004 թվականի եւ հետագա տարիների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի դրույթների համաձայն՝ հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունների հաշվարկներում հիմք ընդունել սույն օրենքի առաջին հոդվածով՝ սահմանված կարգով վերագնահատված ճանաչված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները :

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից :
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում 1998 թվականին կատարված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման արդյունքների մասին»օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

ՀՀ էներգահամակարգում նախորդ տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների եւ ֆինանսական առողջացման ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 8-ի «ՀՀ էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինության օբյեկտների եւ տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլ.ցանցեր» եւ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ներում իրականացվել է հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների (ստորեւ՝ հիմնական միջոցներ) վերագնահատում, որի արդյունքում դրանց հաշվեկշռային (մնացորդային) արժեքները փոխարինվել են վերականգնման(նորով փոխարինման) արժեքներով, այն է՝ նույն հիմնական միջոցները ձեռք բերելու (կառուցելու) եւ գործարկելու համար անհրաժեշտ դրամական միջոցների մեծություններով՝ հաշվի առած մաշվածությունը (վերականգնման արժեքները բազմապատկվել են հաշվեկշռային արժեքներում մաշվածության արժեքների տեսակարար կշռով, իսկ հիմնական միջոցների 70 եւ ավելի տոկոս մաշվածության դեպքում, դրանց մնացորդային արժեքները սահմանվել են վերականգնման արժեքների 30 տոկոսի չափով): Միաժամանակ նշենք, որ հիշյալ որոշման համաձայն հիմնական միջոցների վերականգնման արժեքները որոշվել են ՀՀ էներգետիկայի, ՀՀ սեփականաշնորհման եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված միջգերատեսչական (փորձագիտական) հանձնաժողովի կողմից եւ համաձայնեցվել են ՀՀ էներգետիկայի հանձաժողովի հետ, իսկ վերագնահատումն իրականցվել է անկախ (լիցենզավորված) կազմակերպության կողմից:

Վերագնահատման արդյունքում նշված ընկերությունների հիմնական միջոցների արժեքներըբազմապատիկ անգամ («Բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ-ում՝ շուրջ 50 անգամ, իսկ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ում՝ շուրջ 370 անգամ) ավելացել են: Սակայն, ինչպես ասվեց վերեւում, վերագնահատումը կատարվել է ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված կարգով, մինչդեռ ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997թ. նոյեմբերի 27-ին ընդունված «Շահութահարկի մասին» NՀՕ-487-Ն ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթի համաձայն՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է նվազեցնել միայն հիմնական միջոցներիսկզբնական արժեքից կամ օրենքով սահմանված կարգով վերագնահատված արժեքից հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների մեծությունները:

Անցած տարիների ընթացքում (1998-2003թթ.) «Բարձրավոլտ էլ.ցանցեր» եւ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ները՝ ֆինանսական հաշվառման նպատակով հաշվարկելով բավականին խոշոր չափերի ամորտիզացիոն մասհանումներ (մասնավորապես 2003թ արդյունքներով համապատասխանաբար՝ 2324 մլն դրամ եւ 3700 մլն դրամ) շահութահարկի հաշվարկներում հարկադրված են եղել ցույց տալ դրանց փոքր մասը (նույն 2003թ. արդյունքներով համապատասխանաբար՝ 382 մլն եւ 110 մլն դրամ): Մյուս կողմից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված՝ «Բարձրավոլտ էլ.ցանցեր» եւ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ների հիմնական գործունեության՝ համապատասխանաբար էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության եւ արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկներում ամորտիզացիոն մասհանումների մեծությունները նույնպեսհաշվի են առնվել խիստ անբավարար չափերով (մասնավորապես գործող սակագներում համապատասխանաբար՝ 226 մլն դրամ եւ 404 մլն դրամ):

Ըստ էության, «Բարձրավոլտ էլ.ցանցեր» եւ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ներում, ֆինանսական եւ հարկային հաշվառման նպատակներով ամորտիզացիոն մասհանումների մեծությունների էական խզվածության, սակագներում դրանց շուրջ 10 անգամ պակաս ընդգրկման արդյունքում, անցած ժամանակաշրջանում հաշվեգրվել են խոշոր չափերի հարկային հաշվառման նպատակով շահույթներ եւ դրանց նկատմամբ հաշվարկվող՝ վճարման աղբյուր չունեցող հարկեր:

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Բարձրավոլտ էլ.ցանցեր» եւ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ներում տարեց տարի աճող ֆինանսական ճեղքվածքների պայմաններում,վաղ թե ուշ ընկերությունները կհայտնվեն սնանկացման վտանգի առջեւ, մինչդեռ ՀՀ կառավարությունը՝ իր 2003թ. նոյեմբերի 6-ի«ՀՀ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների եւ մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N1694-Ն որոշմամբ ընդունել է առաջիկա տարիների համար այդ ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրերը: