Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0533-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետը «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերից հետո լրացնել «երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, ապրանքների եւ տեխնոլոգիաների՝ ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերություններով.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

«Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: