Armenian ARMSCII Armenian
Կ-1120-15.11.2016,12.12.2016-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների (այդ թվում` վարձու աշխատող համարվող)» բառերը փոխարինել «բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ» բառերով.

2) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու եւ սոցիալական վճար կատարելու հանգամանքից:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «տարեկան նվազագույն» բառերը, եւ նույն մասի «Տվյալ տարվա ընթացքում սահմանված» բառերը փոխարինել «Սահմանված» բառով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը «նշանակելու» բառից հետո լրացնել «, առաջին խմբի հաշմանդամին եւ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը» բառերով, իսկ 3-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով։

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասության «գումարը» բառը փոխարինել «գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը)» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նրա, իսկ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը` սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց դիմումի հիման վրա անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված կենսաթոշակի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաեւ, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը: Պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:»:

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը «անձին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կալանավորված անձին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «2-րդ» բառից հետո լրացնել «, 2.1-ին, 2.2-րդ» բառերով, իսկ 4-րդ մասի 1-ին կետը «կենսաթոշակառուի դեպքում» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)» բառերով.

2) 4-րդ մասի 3-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից » բառերով.

3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու եւ կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 3-5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

4. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվել նաեւ՝

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները.

2) կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի կողմից:

5. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին: Գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-7-րդ մասերով.

«6. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 4-րդ մասում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝  լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:».

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ եւ 6-րդ մասերի հիման վրա հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

«Հոդված 43.1. Կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելը

1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս, եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն ներկայացրել է այլ կենսաթոշակ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբվանից կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի գումար համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար եւ հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

6. 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները։

7. Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված եւ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: