Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-1124-30.11.2016-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին»Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների»Ցանկ թիվ 1-ը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկով` հետեւյալ բովանդակությամբ.
 
 

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
45.3 
90075 
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ 
քաղ. Երեւան,
փող. Հալաբյան 38/7 »

 ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: