Armenian ARMSCII Armenian
Կ-9965-13.10.2016-ՄԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողներին դասային աստիճանի համար հավելավճար է տրվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:».

2) 5-րդ մասից հանել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը «ՀՀ նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
 

«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար 8.50»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածի աղյուսակում`

1) «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող 6.00».

2) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողում «4.75» թիվը փոխարինել «5.5» թվով.

3) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանման ղեկավար 4.55»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մարտի 1-ից: