Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10858-06.10.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀՕ-177-Ն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընկերությունները կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն՝ իրենց անունից եւ հաշվին գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնք որպես հիմքում ընկած առարկա ունեն ներդրումային արժեթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Ընկերություն թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: