Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-399-25.10.2004-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում /20 փետրվարի 2002թ., այսուհետ՝ օրենք / կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

Հոդված 1. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1-1-րդ եւ 3-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11. Մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների մեկ երրորդից ավելի անհարգելի բացակայող պատգամավորը հաջորդ նստաշրջանում չի ընդգրկվում Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունների կազմում:»:

«3. Պատգամավորի պահվածքի կանոնները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի «օրակարգերում» բառը փոխարինել «օրակարգերի նախագծերում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35 հոդվածի 2-րդ մասում «երկու շաբաթը մեկ» բառերըփախարինել «երեք շաբաթը մեկ» բառերով, իսկ «ժամը 12-ից» բառերը փոխարինել «ժամը 14.30-ից» բառերով:

Հոդված 4. Օրենքի38-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» ենթակետը հանել:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասը հանել:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից եւ այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, որից հետո այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:»:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը ներկայացնել հետեւյալ խմբագրմամբ՝ «Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված օրինագծերի, որոշումների նախագծերը եւ դրանց հետ ներկայացված փաստաթղթերը»:

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի «նիստում» բառը փոխարինել «դահլիճում» բառով:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի «չի դադարում» բառը փոխարինել «շարունակվում է» բառով:

Հոդված 11. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «թ», «ժ», «ժա», «ժբ» եւ «ժգ» ենթակետերով.

«թ) հերթական նստաշրջանի կամ եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումը առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին.»։

Հոդված 12. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 11-րդ մասով.

«11. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 31-րդ մասով.

«31. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «օրակարգ» բառը փոխարինել «օրակարգի նախագիծ» բառերով.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 21 -րդ եւ 22-րդ մասերով.

«21. Եթե սույն հոդածի 1-ին կետում սահմանված ժամկետները լրանում են մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

22. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

3) 4-րդ մասի «օրակարգում» բառը փոխարինել «օրակարգի նախագծում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «եւ «ը»» բառը փոխարինել «, ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» եւ «ժգ» բառերով։

Հոդված 16. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություններով.

«Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, այդ հարցի քվեարկությունը կրկնվում է։ Իր առաջարկությունը նիստը վարողը դնում է քվեարկության՝ առանց քննարկման:»:

Հոդված 17. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 13-րդ մասով.

«13. Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության մեջ հարցի քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ նշվելու դեպքում՝ հանձնաժողովը առաջարկություն է ներկայացնում այդ հարցի քվեարկությունը կրկնելու վերաբերյալ, որը կարող է ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ:»։

Հոդված 18. Օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնելհետեւյալ բովանդակությամբ՝ 41-րդ մասով.

«41. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 19 .Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասիա), բ) եւ գ) կետերը հանել:

Հոդված 20. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 11-րդ մասով.

«11. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ եռօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա եռօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:

Հոդված 21. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.» բառերով։

Հոդված 22. Օրենքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի «դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները» բառերը փոխարինել «հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.» բառերով։

Հոդված 23. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե») կետով.

«ե) նրա խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգայն ժողովի նիստումհանդես է եկելտվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի բոլոր անդամների մասնակցելուցհրաժարվելու մասինհայտարարությամբ:»:

Հոդված 24. Օրենքի 99-րդ հոդվածը 3-րդ մասից հետոլրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 մասով.

«31. Սույն հոդվածի 3-րդ մասի«ե») կետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:»:

Հոդված 25. Օրենքի 99-րդ հոդվածի 5-րդ մասի «առաջ» բառից հետո ավելացնել «գրավոր» բառը, իսկ«երկուական շաբաթով» բառերից հետո ավելացնել «որից հետո այն քննարկվում է հաջորդ եռօրյա նիստում անկախ նրա ներկայությունից» բառերը:

Հոդված 26. Օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «գ1») ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«գ1) ՀՀ ազգային ժողովի դռնբաց նիստերում պատգամավորների մասնակցության եւ անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրվում են ԱԺ ինտերնետային կայքում:»:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: