Armenian ARMSCII Armenian
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
Կ-614-30.09.2014,04.10.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այուսհետեւ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1)-րդ կետով.

«1.1) փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրառված տեղեկություն վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել.».

2) 8-րդ կետի «արխիվային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում էլեկտրոնային» բառերը.

3) 9-րդ կետի «արխիվային փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «, այդ թվում էլեկտրոնային» բառերը։

4) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) արխիվ՝ իրավաբանական անձ կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային այլ միավոր, այլ իրավաբանական անձ, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանած կարգով ոչնչացնելը».

5) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6) 15-րդ կետում «ժամանակավոր» բառից հետո լրացնել «՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ» բառերը.

7) 16-րդ կետից հանել «կառավարման» բառը.

8) 19-րդ կետում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետում «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին պարբերությունր շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանման եւ օգտագործման կարգը.».

3) 2-րդ կետի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների եւ արխիվների օրինակելի կանոնակարգերը.»։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացրած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրության սահմանած կարգով ոչնչացնելը պարտավոր են ստեղծել արխիվ, այլ իրավաբանական անձինք, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում իրենց գործունեության ընթացքում առաջացրած արխիվային փաստաթղթերի պահպանության տարբերակը՝ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կամ համայնքային արխիվ հանձնելը կամ ոչնչացնելը.».

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով։

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի «իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրաց կողմից» բառերը փոխարինել «նրանց կողմից ստեղծած կամ» բառերով։

Հոդված 8 . Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «10» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «տարի» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փաստաթղթերի համար՝ 3 տարի» բառերը.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետի «- տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար՝ 75 տարի» բառերը փոխարինել «- համայնքների գրքեր՝ մինչեւ սահմանված կարգով նորի կազմելը» բառերով.

3) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.

«- դատական գործերի համար՝ 30 տարի։»։

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի «ներառյալ՝», 5-րդ եւ 7-րդ մասերի «լուծարվող կազմակերպության», 6-րդ մասի «կազմակերպում է» բառերից հետո լրացնել «մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը» բառերը:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի «տեղեկատվություն» բառն փոխարինել «տեղեկություն» բառով` ըստ հոլովաձեւերի։

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Ամփոփաթերթ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առաջարության, առաջարկության հեղինակը, Գրության ստացման ամսաթիվը, գրության համարը
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
Կատարված փոփոխությունները
1
2
3
4
*Ռուզաննա Մուրադյան (065)
Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ ենթակետի «մինչեւ» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերը:
Ընդունվել է
Կատարվել է