Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10728-26.09.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայա•րեր տալու համար բազային տուրքի չափով

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին, 21.2-րդ, 21.3-րդ կետերով.
 
«21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի
հաստատման համար`
ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
դ) ժառանգությունն ընդունելու եւ ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
զ) սեփականության իրավունքով •ույքի տիրապետումը հաստատելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար բազային տուրքի չափով:»

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ բա) ենթակետով.

բա) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար
15

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ գա) ենթակետով.

գա) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար
3

3) ժգ) ենթակետի «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերը եւ «պահպանելու» բառից հետո լրացնել « եւ վկայագիր տալու» բառերը:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Դատաիրավական բարեփոխումների կարեւոր մաս է կազմում նոտարիատի համակարգի բարեփոխումները, որոնց արդյունքում նոտարը պետք է իրականացնի իրեն վերապահված դերը՝ աջակցել արդարադատության իրականացմանը: Նոտարը նաեւ կարեւոր դեր է խաղում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված՝ անձանց գույքային իրավունքների (եւ առավելապես՝ սեփականության իրավունքի) իրականացման գործում: Կարեւորելով նոտարի դերը հասարակությունում՝ 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի 8.3. կետով նախատեսվեց ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը եւ մեկ պատուհանի սկզբունքը: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 53 արձանագրային որոշմամբ հաստատվեց «Նոտարիատի զարգացման հայեցակարգը», որի 9-րդ կետը նկարագրում է առկա խնդիրները եւ լուծման հնարավոր ուղղությունները:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեությանմիջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետությանկառավարության2014 թվականի հունվարի 9-ի N 10-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ին N 777-Ն որոշման 79-րդ կետով նախատեսվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Թեեւ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության նոտարական համակարգը առաջինը տարածաշրջանում դարձավ Լատինական նոտարիատի միության անդամ, այնուամենայնիվ լատինական նոտարիատի մի շարք սկզբունքային իրավակարգավորումներ ներկայումս բացակայում են:

Ներկա իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս նոտարական ոլորտում բացակայում է մեկ պատուհանի սկզբունքը, որը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում նոտարական ծառայության շահառուների համար: Քաղաքացիները հարկադրված վարչական այլ մարմիններից համապատասխան փաստաթղթեր են հավաքագրում նոտարական գործողություններից օգտվելու համար:

Հայաստանի Հանրապետությունում չի գործում էլեկտրոնային նոտարի համակարգը, որը պետք է հնարավորություն տա կատարել նոտարական գործողություններ ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով՝ բացառելով թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելով գործարքների անվտանգությունը եւ ապահովելով սպասարկման բարձր որակը:

Ներկայումս նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն դիտավորությամբ պատճառված վնասի համար, իսկ իրավակիրառ պրակտիկայում հնարավոր է, որանզգուշությամբ պատճառված վնասը ավելի մեծ լինի, քան դիտավորությամբ պատճառված վնասը:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է նոտարի կատարած փաստաթղթերի լրիվ ապացուցողական ուժ, սակայն օրենսդրական այլ կարգավորումների արդյունքում նոտարական փաստաթղթերը նույնիսկ վեճի բացակայության պայմաններում կարող են կիրարկվել միայն դատարան դիմելու միջոցով: Նման կարգավորումը չի համապատասխանում լատինական նոտարիատի երկրներում ընդունված նոտարի կարգավիճակին, եւ փաստացի զգալիորեն նվազեցնում է գործող նոտարական համակարգի արժեքը, որպես դատարաններին (արդարադատության իրականացմանն) աջակցող համակարգի: Անհրաժեշտ է վերականգնել նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը: Ներկայումս բացակայում է նաեւ նոտարի վավերացրած գործարքները առանց դիմելու կատարման ներկայացնելու հնարավորությունը, այն դեպքերում, երբ գործարքի կողմերը ձեռք են բերել նման համաձայնություն գործարքը կնքելիս կամ դրանից հետո:

Նոտարներից յուրաքանչյուրը պահպանում է սեփական արխիվը: Արդեն իսկ զգալի ծավալով փաստաթղթեր են հավաքվել մի շարք նոտարական գրասենյակներում, որի հիմնական պատճառն է արխիվի վարման կարգը, որն անհրաժեշտ է հստակեցնել՝ ապահովելով դրանց պահպանման ժամկետները, ազգային արխիվ կամ որեւէ այլ արխիվ հանձնելու դեպքերը եւ կարգը, դրա ֆինանսավորման առանձնահատկությունը:

Միաժամանակ, ծառայությունների որակը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները:

Առավել հստակ իրավական կարգավորում են պահանջում նաեւ նոտարական թարգմանիչների որակավորման ստուգման, վկայականների գործողության դադարեցման հետ կապված հարցերը:

Առանաձնակի կարեւորություն ունի գույքի օտարման պայմանագրերի դեպքում իրավունքի վերաբերյալ նախնական նշում իրականացնելու ինստիտուտը: Առկա իրավակարգավորման պայմաններում ցանկացած գույքի նկատմամբ միաժամանակ կարող է կնքվել մեկից ավելի օտարման գործարք՝ հանգեցնելով չարաշահումների: Նշված հատկապես ակնառու է նոր կառուցվող շենքերի եւ շինությունների առնչությամբ գործարքներ կնքելիս: Հաշվի առնելով քաղաքացիական օրենսդրության վերջին բարելավումները` նախագծով սահմանվել են նոտարի կողմից իրականացվող նախնական նշման կարգավորումները:

Դատարանին ընդդատյա առանձին վարույթների գործերով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ստիպված են լինում սպասել գործի լուծմանը տեւական ժամանակ: Մինչդեռ առավել արագ ծառայությունների մատուցում կարող է ապահովվել նոտարներին առանձին տեսակների իրավաբանական փաստերի հաստատաման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձը սպառել է նաեւ նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորություն:

Օրենսդրական բարեփոխումների պայմաններում «Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագծով ընդլայնվել է նոտարական ծառայությունների շրջանակը, նոտարներին վերապահվել է նոր լիազորություններ, մասնավորապես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, կատարողական մակագրության կատարում եւ այլն: Ուստի անհրաժեշտ է սահմանել նաեւ այդ լիազորությունների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափերը եւ նոտարական ծառայությունների սակագները նշված նոտարական գործողությունների համար: Ուստի փոփոխություն կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծում եւպետական տուրքի դրույքաչափերը սահմանվել են՝ հաշվի առնելով նոտարների կողմից մյուս նոտարական գործողություններն իրականցնելիս ինչպիսի դրույքաչափեր են սահմանված գործող օրենդրությամբ, եւ հնարավորինս փորձ է կատարվել չծանրացնել բնակչության սոցիալական բեռը եւ նախատեսել ցածր դրույքաչափեր:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը: Նախագծով ներդրվում է նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերիկեղծման ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է նաեւպաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որըհնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն եւ կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին:

Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը: Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաեւ անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում: Այսինքն՝ կներդրվի ըստ մեղքի պատասխանատվությունը ամբողջ ծավալով: Նոտարների պատասխանատվության ապահովագրության չափը կմեծացվի եւ կստեղծվի պահուստային ֆոնդ, որը կերաշխավորի անձանց պատճառած վնասների փոխհատուցումները, եթե դրանք գերազանցեն ապահովագրական գումարի չափը:

«Նոտարիատի զարգացման հայեցակարգ»-ով սահմանվել է նոտարների պատասխանատվության ապահովագրության առավելագույն ծավալ (Երեւան քաղաքում այն հասցնելով մոտ երեսուն-հիսուն միլիոն դրամի յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար): Այն վերջնական արդյունքն է, որին նախատեսվում է հասնել փուլային կարգավորման միջոցով՝ հաշվի առնելով, որ առավելագույնի սահմանման դեպքումֆինանսական բեռ կառաջանա: Ի նկատի ունենալով, որ ծառայությունների վճարը պետք է համադրելի լինի նոտարների ապահովագրության ծավալին՝ այս փուլում նոտարների ծառայությունների վճարների բարձրացում չի նախատեսվում՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, ուստի նախագծով ապահովագրության ծավալը առավելագույնը չի սահմանվել: Փուլային կարգավորման համար նախագծով ընտրվել է հետեւյալ մեխանիզմը. «Ըստ նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափի, բայց ոչ պակաս քան 6 միլիոն ՀՀ դրամը»: Ապահովագրության ծավալի հետագա բարձրացմանը նախատեսվում է անդրադառնալ նոտարների կողմից հարկեր, վճարներ, տուրքեր վճարելու համադրելի համակարգի ներդրման փուլում, մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում։

Նախագծով խմբագրվել է նոտարի նկատմամբ վերահսկողության դրույթը՝ նախատեսելով ավելի համապարփակ կարգավորում: Միաժամանակվերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, իսկ Նոտարական պալատը շարունակում է վերահսկողություն իրականացնել նոտարական էթիկայի կանոնների նկատմամբ, որը բխում է ինքնակառավարման սկզբունքից։ Կարգավորման փոփոխության համար հիմք է հանդիսացել օրենսդրությամբ նոտարական պալատին վերապահված դերակատարումը, այն է՝ նոտարական պալատը ներկայացնում եւ պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, մասնակցում է որակավորման քննությունների անցկացմանը, հոգ է տանում նոտարների որակավորման բարձրացման համար, իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Նոտարական պալատի խնդիրներն են`

1) հարաբերություններ է հաստատում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիների միավորումների հետ.

2) արդարադատության նախարարություն է ներկայացնում նոտարների գործունեությանն առնչվող օրենքների կամ այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ դրանց փոփոխման ու լրացման վերաբերյալ առաջարկներ.

3) նոտարական գործողությունների պրակտիկայի միասնականության ապահովման նպատակով ամփոփում է նոտարների գործունեության արդյունքները.

4) կազմակերպում է նոտարների ուսուցման եւ որակավորման բարձրացման գործը եւ այլն:

Մասնավորապես, միասնական պրակտիկայի ապահովման համար նոտարական պալատում ստեղծվում է նոտարական միասնական պրակտիկայի ապահովման եւ ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողով, որը կազմում է նոտարների վերապատրաստման տարեկան ծրագրեր, կազմակերպում է փորձի փոխանակում, քննարկումներ, կազմում մեթոդական ձեռնարկներ եւ այլն: Այսինքն այս գործառույթներն աջակցող բնույթ ունեն եւ ոչ վերահսկողական, ուստի Նոտարական պալատի վերահսկողական նախկին իրավասությունները համապատասխանեցվել է նոտարական պալատին օրենսդրությամբ վերապահված դերին եւ նշանակությանը: Վերականգնվում էնոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, մասնավորապես պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելուպարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարը տալիս է կատարողական մակագրության թերթ: Արդյունքում, նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից պատրաստված եւ հաստատված պայմանագրերի կատարումը՝ դրանք կողմերից որեւէ մեկի կողմից խախտելու դեպքում տուժող կողմի պահանջով՝ տալով համապատասխան կատարողական թերթ (օրենքով սահմանված հստակ կարգով եւ ծավալներով), որը եւ ենթակա կլինի հարկադիր կատարման: Նշված փոփոխությունների արդյունքում կաճի վստահությունը նոտարիատի նկատմամբ, ինչպես նաեւ զգալի կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, կբարելավվի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային զեկույցում Հայաստանի դիրքը, մասնավորապես պայմանագրերի կիրարկման մասով, որով Հայաստանի Հանրապետությունը ներկայումս 119-րդ տեղում է:

Նախագծով ամրագրվում է նաեւ, որ նոտարների կողմից արխիվի վարման կարգը պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Ներկայումս նոտարներից յուրաքանչյուրը պահպանում է սեփական արխիվը: Արդեն իսկ զգալի ծավալով փաստաթղթեր են հավաքվել մի շարք նոտարական գրասենյակներում: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է հստակեցնել արխիվների վարման կարգը, դրանց պահպանման ժամկետները, ազգային արխիվ կամ որեւէ այլ արխիվ հանձնելու դեպքերը եւ կարգը, դրա ֆինանսավորման առանձնահատկությունը:

Նախագծով սահմանվել է բացատրություն ներկայացնելու կարգ: Բացատրություն ներկայացնելու նվազագույն ժամկետ նախատեսվել է 3 աշխատանքային օրը։ Սակայնհաշվի առնելով, որ հնարավոր են դեպքեր, երբ գործի բնույթից եւ առանձնահատկություններից ելնելով, անհրաժեշտ լինի ավելի շատ ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարը ծանուցման մեջ կարող է սահմանել բացատրություն ներկայացնելու ավելի երկար ժամկետ` հիմք ընդունելով կոնկրետ գործով անհրաժեշտ ժամկետը։

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում է զգալի արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար եւ ծախսատար է: Միեւնույն ժամանակ, որպես անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, նշված գործողությունները, ի թիվս այլ նոտարական գործողությունների, ենթակա կլինեն դատական վերահսկողության,երբ նոտարը կմերժի նոտարական գործողության կատարումը, անձը հնարավորություն կստանա դիմել դատարան: Նոտարն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու է իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Եթե ներկայացված փաստաթղթերից հստակ չերեւա խնդրարկվող փաստը, կամ առավել եւս եթե վեճ լինի այդ փաստի վերաբերյալ, ապա նոտարը իրավասու չի լինի այդ փաստը հաստատել, այլ այն հատատման ենթակա կլինի միայն դատարանի կողմից:

Ի տարբերություն գործող կարգավորման, նոր կարգավորմամբ նոտարը, անկախ ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքից, պարտավորվում է նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները եւ օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետեւանքներիմասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն, ինչպես նաեւ կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը եւ ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:

Միաժամանակ ներդրվել է նաեւ նոտարի մոտ բանավոր հայտարարություն կատարելու ինստիտուտը: Փաստեր, որոնք ունեն կամ կարող են ձեռք բերել իրավաբանական նշանակություն, կարող են լինել նաեւ անձանց կողմից արված բանավոր հայտարարությունները:Դատավարությունում դրանք դատավարության մասնակիցների կամ վկաների բանավոր հայտարարությունները կամ ցուցմունքներն են: Հնարավոր է, որ այդ հայտարարություններն ու ցուցմունքները այլեւս չարվեն այն պահին, երբ անհրաժեշտ են, որովհետեւ համապատասխան անձն այլեւս հասանելի չէ կամ մահացել է: Քաղաքացիների համար կստեղծվի հետագա դատավարությունում իրենց իրավունքներն ապահովելու հասարակ, ոչ բյուրոկրատական եւ ոչ ծախսատար հնարավորություն:

Նախագիծըներառում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու կարգավորումներ, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Ուսումնասիրվել է այս ինստիտուտի կիրառման փորձը տարբեր երկրներում (Գերմանիա, Վրաստան, Թուրքմենստան եւ այլն): Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց: Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նաեւ նոր կառուցվող շենքերի եւ շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Հաշվի առնելով, որ նախնական նշման ինստիտուտի կարգավորումներ նախատեսող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագիծն արդեն իսկ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովում, Նոտարիատի մասին նախագծից համապատասխան կրկնվող դրույթները հանվել են։

Նախագծով «Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրվելու է նաեւ, որ նոտարական գրասենյակները կարող են իրականացնել պետության կողմից վարվող ռեգիստրների սպասարկման գործառույթը (փաստաթղթերի մուտքագրում, ստանդարտ փաստաթղթերի ստեղծում, համակարգի կողմից պատրաստված փաստաթղթերի հանձնում քաղաքացիներին եւ այլն)՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նոտարական գրասենյակները ունեն լայն սփռվածություն երկրի ողջ տարածքում: Նշված գործընթացները կիրականացվեն նոտարի կողմից համապատասխան փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու եւ էլեկտրոնային համակարգի կիրառմամբ համապատասխան մարմիններին հանձնելու միջոցով, ինչպես նաեւ ստացված պատասխանները (որոշումները)՝ տպելու եւ քաղաքացիներին հանձնելու միջոցով:

Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմիցպետք է հաստատվեն նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները:Ծառայությունների որակը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի սահմանելինչպես անվտանգության ապահովման մասով, այնպես էլ քաղաքացիների հարմարավետության եւ հաճախորդների սպասարկման որակի մասով համապատասխան պայմաններ ապահովելու պահանջը: Ընդ որում նվազագույն չափանիշները պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, ինչը հնարավորություն կտա ժամանակի հետ զուգահեռ հստակեցնել պահանջները՝ բարձրացնելով սպասարկման որակը:

Սահմանվելու են թարգմանիչների որակավորման վկայականի դադարեցման հիմքերը, որոնք այժմ կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

1. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտներիվրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառումկանխատեuվողհետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` ներդրվում է էլեկտրոնային նոտարի համակարգը, լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչպես նաեւ Նախագծերով նախատեսվում է պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների շուկայի հետ հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերըգործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է ներդնել նոտարական ոլորտում մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման եւ էլեկտրոնային նոտարի համակարգեր, ինչպես նաեւ սահմանել նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը:

Նշված փոփոխությունները կնպաստեն պայմանագրերի կիրարկման ընթացակարգերի պարզեցմանն ու ժամկետների կրճատմանը` միաժամանակ նպաստելով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Նոտարիատի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր)սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանությանոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենչեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենդրական ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխությունկատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1) փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում են ներդնել`

ա) «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայությունների մատուցումը եւ էլեկտրոնային նոտարի համակարգը, լիազորագրերի եւ կտակների էլեկտրոնային շտեմարանը,

բ) նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, որով նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից պատրաստված եւ հաստատված պայմանագրերի կատարումը՝ կողմերից որեւէ մեկի խախտման դեպքում տուժող կողմի պահանջով տալով համապատասխան կատարողական թերթիկ, որը ենթակա կլինի հարկադիր կատարման,

գ) գույքի նկատմամբ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը, որը կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց,

2) փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում, որով, մասնավորապես, սահմանվում են, որ նոտարներն իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը պարտավոր են ստեղծել արխիվներ,

3) պատասխանատվություն սահմանել նոտարի լիազորությունների իրականացման առնչությամբ նոտարին վիրավորելով անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, ինչպես նաեւ դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: