Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1066-24.09.2016-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011թ. Նոյեմբերի 28-ի Ընդերքի մասին Օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետում  «ընդերքի օգտագործում» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում» բառերը.

1) 7-րդ «հանածոների արդյունահանման» բառերից հետո լրացնել «եւ (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման»

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններ (այդ թվում նաեւ պոչանքներ)` տեղադրված երկրի մակերեւույթի վրա կամ լեռնային փորվածքներում.».

1) 28-րդ կետից հետո լրացնել 28.1-րդ, 28.2-րդ, 28.3-րդ եւ 28.4-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների կողմից հատկացված գումարներ, որոնք ուղղվում են սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված նպատակների իրականացմանը:

28.2) ֆինանսական երաշխիք՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների եւ ընդերքօգատգործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաեւ նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող իրավաբանական անձանց կողմից տրվող եւ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող երաշխիք.

28.3) ֆինանսական այլ առաջարկներ եւ երաշխիքներ՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ներկայացվող ֆինանսական առաջարկներ եւ երաշխիքներ, որոնք ներառում են մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ.

28.4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները, ֆինանսական երաշխիքներ, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով».

4) ուժը կորցրած ճանաչել 29-րդ կետը.

5) լրացնել 37-47-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«37) պոչանքներ՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք առաջանում են օգտակար հանածոների մշակման (այդ թվում` մանրացման, աղացման, չափային տեսակավորման, հարստացման եւ այլ ֆիզիկաքիմիական տեխնոլոգիաների կիրառման) ընթացքում.

38) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ`  տարածք, տեղ՝ ներառյալ ցանկացած պատվար կամ որեւէ այլ կառույց (ներառյալ պոչամբարներ),, որը նախատեսված է տարածքն իր մեջ պարունակելու, սահմանափակելու կամ այլ կերպ որպես հենարան պահելու նպատակին, որտեղ, հավաքվում, կուտակվում, պահվում, հեռացվում, վնասազերծվում, տեղադրվում կամ թաղվում են ընդերքօգտագործման թափոնները (պինդ, հեղուկ կամ կիսահեղուկ վիճակում):

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չեն հանդիսանում այն տարածքները՝ ներառյալ փորված հորերը, որտեղ ընդերքօգտագործման թափոնները տեղափոխվել են օգտակար հանածոյի արդյունահանումից հետո՝ վերականգնման կամ շինարարական նպատակներով: Վերջիններս հանդիսանում են թափոններ «Թափոնների մասին» ՀՀ օրենքի իմաստով եւ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով:

39) ընդերքօգտագործման վտանգավոր թափոններ` ընդերքօգագործման թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար, եւ պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ:

40) ընդերքօգտագործման թափոնների կառավարում ընդերքօգտագործման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման, մշակման, օգտահանման գործողություններ, որոնք ուղղված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների եւ ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա ընդերքօգտագործման թափոնների բացասական ազդեցության հնարավորության դեպքում կանխմանը կամ հնարավորինս նվազեցմանը:

41) ընդերքօգտագործման թափոնների վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ եւ որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգումը, առանձնացումը, թափոնների վերամշակումը:

42) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներ, որտեղ գտնվող ընդերքօգտագործման թափոնները ենթարկվում են մշակման, վերամշակման կամ օգտահանման:

43) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան՝ ընդերքօգատգործման թափոնների կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան մշակում եւ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում բոլոր ընդերքօգտագործողները.

44) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների կառավարման եւ դրանցում գտնվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման, մշակման, վերամշակման կամ օգտահանման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում եւ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում միայն այն ընդերքօգտագործողները , որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոնները:

47) լավագույն հնարավոր տեխնոլոգիա՝ սույն օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ մեթոդների ամբողջություն, որոնք հնարավորինսկանխում կամ նվազագույնին են հասցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այդ թվում՝ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 11-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11) ընդերօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում պետական վերահսողություն՝ բնակչության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 14-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին պարբերությունում «պահպանության» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության» բառերը.

2) լրացնել 15-26-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«15 (ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի սահմանումը.

19) ընդերքօգտագործման թափոնների եւ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի սահմանումը.

20) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների եւ չափանիշների սահմանումը.

21) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը եւ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը եւ վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների եւ չափանիշների սահմանումը.

22) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում ստուգումների եւ դիտանցման իրականացման կարգի սահմանումը.

23) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջների սահմանումը.

25) ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգի սահմանումը.

26) ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշների սահմանումը.

27) սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 9-18-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9 (ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.

13) ընդերքօգտագործման թափոնների եւ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.

14) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը եւ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը եւ վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների եւ չափանիշների մշակումը.

15) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջների մշակումը.

16) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացակարգի հաստատումը.

17) սույն օրենքով նախատեսված այլ իրավասություններ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը եւ ընդերքօգագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում  ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլանը եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը եւ վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «ծրագիրը եւ այն» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին» բառերը.

7) 7-րդ մասում լրացնել 5.1-րդ եւ 5.2-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում  ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

5.2) ֆինանսական երաշխիքը տրվել է այն իրավաբանական անձի կողմից, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին:»:

ՀՈԴՎԱԾ 10 . Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 9-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնու կարգը եւ պայմանները»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել 6.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) իրականացնել ընդերքօգագործամն թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում  ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 49-րդ կետի 2-րդ մասում լրացնել 10.1-րդ  կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը եւ համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում  ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլանը,եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 51-րդ  հոդվածի՝

1) 3-րդ մասում «կից փաստաթղթերով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով),» բառերը.

2) 11-րդ մասում լրացնել 8-րդ եւ 9-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:

9)  ֆինանսական երաշխիքը տրվել է այն իրավաբանական անձի կողմից, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին »:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել 11-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնու կարգը եւ պայմանները:»:

ՀՈԴՎԱԾ 15 . Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել 18-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«18) իրականացնել ընդերքօգագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում  ընդերքօգագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ գւխով՝

ԳԼՈՒԽ 5.1. ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ: ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 60.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը եւ վերամշակումն իրականացվում են՝

1) վնաս չպատճառելով մարդկանց առողջությանը,

2) կիրառելով այնպիսի գործընթացներ կամ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնին կհասցնեն շրջակա միջավայրին` ջրին, մթնոլորտային օդին, հողին, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառվող վնասը,

3) հնարավորինս նվազագույնի հասցնելով լանդշաֆտի, կամ հատուկ նշանակության վայրերի՝ պատմամշակութային, էտնոգրաֆիկ, բնության հուշարձաններրի  վրա բացասական ազդեցությունը:

2. Ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում եւ հանքի փակումից հետո պարտավոր են իրականացնել  ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասի եւ վթարների կանխարգելման կամ նվազագույնին հասցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումները պետք է իրականացվեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության կիրառմամբ` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը եւ բնապահպանական պայմանները:

ՀՈԴՎԱԾ 60.2 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն  իրականացվում է ընդերքօգտագործողների կողմից եւ նրանց միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանին համապատասխան:

3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ եւ այդ նպատակով սույն օրենսգրքի  5-րդ գլխովսահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում:

4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:

5. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում եւ դրանով նախատեսված միջոցառումներ:

ՀՈԴՎԱԾ 60.3  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետեւելով թափոնների առաջացումը եւ դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով.

1) ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փուլում եւ հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.

2) օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքանով հնարավոր է տեխնիկական եւ տնտեսական առումով եւ ընդունելի բնապահպանական տեսանկյունից.

3) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլտիվացումը.

4) օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.

5) ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը` այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.

6) ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ, մասնավորապես նախագծման փուլում հաշվի առնելով օբյեկտի գործունեության ընթացքում եւ դրա փակումից հետո կառավարումը եւ ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝

ա. պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն եւ կառավարում նվազագույն չափով եւ, հնարավորության դեպքում դրանց բացառում,

բ. հնարավորինս նվազագույնին է հասցնում է շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ) եւ հարակից, ազդակիր համայնքների առողջության վրա բացասական ազդեցությունը,

գ. ապահովում է նախկինում գոյություն ունեցած հողի մակերեւույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.

7) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձնահատկությունները:

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը:

4. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում դիտարկում է նաեւ ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների իրագործելիությունը:

5. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները կարող են փոփոխվել՝ կախված դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից։ Ընդ որում, Ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Ընդերքօգտագործման թափոնների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 60.4. ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման իրավունք ձեռքբերելու դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքներ:

3. Սույն հոդվածի 1?ին մասով նախատեսված ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է հիմք ընդունելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

4. Ընդերքօգտագործողները պետք է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով նախատեսված լիազոր մարմիններին ներկայացնեն միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող իրավաբանական անձանց կողմից տրված ֆինանսական երաշխիքներ:

5. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների փոփոխության դեպքում փոփոխվում է նաեւ ֆինանսական երաշխիքի չափը:

6. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական երաշխիքը կարող է տրամադրվել առավելագույը 5 տարի ժամկետով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ ընդերքօգտագործողը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշիք տված իրավաբանական անձի կողմից պատշաճ վավերացված փաստաթուղթ:

8. Եթե ընդերքօգտագործողը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում չի ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ապա ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը դիմում է ֆինանսական երաշխիք տրամադրած իրավաբանական անձին՝ պահանջելով վճարել ֆինանսական երաշխիքով նախատեսված ամբողջ գումարը՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:

9. Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաեւ ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:.

ՀՈԴՎԱԾ 60.5 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՉԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ  ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներն իրականացնող ընդերքօգտագործողին  տալիս է գրավոր զգուշացում, եթե վերջինս չի կատարում համապատասխան պլաններով նախատեսված պարտավորությունները:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրավունք չունի ֆինանսական միջոցի հատկացման  պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին, եթե ընդերքօգտագործողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում վերացրել է խախտումները:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես ընդրերքօգտագործողին այնպես էլ ֆինանսական երաշխիք տված անձին:

4. Սույն հոդվածի 3րդ մասով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացվել, եթե ընդերքօգտագործողը ՝

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները.

2) ֆինանսական երաշխիքի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ չի ներկայացրել ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի երկարաձման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ:

5. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ֆինանսական միջոցների հատկացման պահանջի մեջ պետք է նշի, թե որ պարտավորությունն է խախտվել ընդերքօգտագործողի կողմից:

6. Ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին պահանջը պետք է ընդերքօգտագործողին, կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով անհրաժեշտ հիմնավորումները: Սույն կետում նախատեսված պահանջը պետք է պարունակի նաեւ պահանջվող գումարի չափը եւ նշված գումարի հաշվարկ-հիմնավորումները:

7. Ֆինանսական միջոցների հատկացման պահանջը ընդերքօգտագործողին,  կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացնելու դեպքում, այն պետք է քննարկվի եւ համապատասխան գումարը վճարվի տասնօրյա ժամկետում:

8. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պահանջ ներկայացնելու դեպքում ընդերքօգտագործողը, կամ ֆինանսական երաշխիք տված անձը համապատասխան գումարը փոխանցում է ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացված արտաբյուջետային հաշվին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված գումարը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին փոխանցվելուց հետո վերջինս այդ միջոցների հաշվին սկսում է կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

ՀՈԴՎԱԾ 60.9  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտանգության կառավարման ընթացակարգերի մշակման եւ կիրառման, ինչպես նաեւ անվտանգության բարձրացման եւ ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական եւ կառավարչական համակարգերի օգտագործման համար։

2. Վթարների առաջացման վտանգները եւ դրանց առանձնահատկությունները  պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուցման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաեւ դրանք փակելիս ու փակումից հետո  վթարները կանխարգելելու եւ մարդու առողջության եւ (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետեւանքները բացառելու նպատակով։

3. Սուն հոդվածի 1?րդ մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչյուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործունեության մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար՝

1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ եւ գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ,

2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հետեւանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների եւ հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանությանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,

3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքման ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատալով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, ով պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։

5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության եւ դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնը:

6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակներն են՝

1) վթարների եւ այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողություն՝ դրանց հետեւանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար.

2) վթարների եւ այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

3) տվյալ տարածաշրջանում հանրությանը եւ համապատասխան ծառայություններին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում.

4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում։

7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը բնապահպանության, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների լիազոր մարմնիններին անհապաղ տրամադրում  է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետեւանքները նվազեցնելու եւ բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։

8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետեւանքների նվազեցմանը եւ բնապահպանական վնասի չափի գնահատմանը եւ վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները եւ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմնինը առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ, որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի եւ այն լիազոր մարմինների մասին, որոնց պետք է ներկայացվեն դիտողություններ ու առաջարկություններ։

10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա հնարավորություն մասնակցելու արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացններին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմնինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի եւ այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ եւ հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն եւ համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակի համայնքի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները։

11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը եւ այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ եւ, անհրաժեշտության դեպքում թարմացվում։

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու եւ այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնը:

ՀՈԴՎԱԾ 60.10.   ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1. Ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկտ կառուցելիս կամ գոյություն ունեցող օբյեկտը փոփոխության ենթարկելիս ընդերքօգտագործողը պարտավոր է .

1) հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները եւ նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերեւութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի եւ թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետեւանքով առաջացող քայքայման ծավալը՝ այնքանով, որքանով դա հնարավոր է տեխնիկապես եւ նպատակահարմար` տնտեսապես.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը կառուցել, կառավարել եւ պահպանել այնպես, որ ապահովվի դրա ֆիզիկական կայունությունը եւ կանխարգելվի հողի, օդի, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերի աղտոտում, ինչպես նաեւ  նվազագույնի հասցվի լանդշաֆտին հասցվող վնասը.

3) ունենալ համապատասխան պլաններ եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործունեության դիտանցման եւ ներքին հսկողության, իսկ անկայունության վերաբերյալ արդյունքների կամ ջրի կամ հողի աղտոտման դեպքում՝ անհապաղ միջոցառումների իրականացման վերաբերյալ.

4) ունենալ օբյեկտի դասակարգման առանձնահատկություններով պայմանավորված դրանից բխող տեխնիկական չափանիշներին համապատասխան կառավարման պլան.

5) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հողատարածքի վերականգնման եւ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ուղղությամբ.

6) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդերքօգատգործման թափոնների օբյեկտի  փակումից հետո անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

ՀՈԴՎԱԾ 60.11.  ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏԻ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝

1) իրականացված են օբյեկտի կառավարման պլանում նշված` օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները.

2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո  30-օրյա ժամկետում տեղում անցկացնում է ստուգումներ, գնահատում է տնտեսվարողի կողմից ներկայացված բոլոր հաշվետվությունները, հաստատում է  թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի վերականգնման փաստը եւ ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետով նշված որոշման մասին ընդերքօգտագործողին տեղեկացվում է «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փուլում ընդերքօգտագործման թափոնների պահպանման, դիտանցման եւ հսկողության  միջոցառումների իրականացման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը եւ տեւողությունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատվությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու պատասխանատվության ստանձմա դեպքերը եւ կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո՝ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը եւ նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի՝ այդ թվում մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝

1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինությունները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ եւ չափման սարքերի հետ.

2) անհրաժեշտության դեպքում՝ հեղեղատարների հուները եւ ջրաթող օբյեկտները լինեն մաքուր եւ ազատ։

ՀՈԴՎԱԾ 60.12. ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

1. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողների մոտ թափոնների կառավարման եւ դրանց վերամշակման ուղղված աշխատանքների իրականացման նկատմամբ տեսչական ստուգումներն իրականացնում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 60.13. ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

1. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում՝ լքված) օբյեկտների գույքագրումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքագրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 17 . Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասին «պահպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների կառավարման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 18. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 80-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերը:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ մասով.

«10. Օրենսգրքի 5.1 գլուխն ուժի մեջ մտնելուց հետո` 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները եւ ֆինանսական երաշխիքները»:

ՀՈԴՎԱԾ 20. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեխնածին հանքավայրերը հանդիսանում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտներ եւ դրանք շահագործող ընդերքօգտագործողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 60 ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները եւ ֆինանսական երաշխիքները: