Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-1065-20.09.2016-ՏՏ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի ՝

1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.

բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 13.001 դրամ.

գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 20.001 դրամ.

դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 25.001 դրամ.

ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 45.001 դրամ.

զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 100.001 դրամ:ե։

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար ՝

ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.

բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 13.001 դրամ.

գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 20.001 դրամ.

դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 25.001 դրամ.

ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 45.001 դրամ.

զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 100.001 դրամ։ե։

3) 5-րդ կետի «գ»եւ «ե»ենթակետը «կրպակներում»բառից հետո լրացնել «, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում»բառերով։

4) 5-րդ կետի «գա»ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գա) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ սահմանվում է՝
հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 5.001 դրամ

բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 10.001 դրամ.

գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 15.001 դրամ.

դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 20.001 դրամ.

ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 30.001 դրամ.

զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 50.001 դրամ.
ոչ հիմնական շինությունների ներսում՝

մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 1.001 դրամ

ա. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 2.001 դրամ.

բ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 4.001 դրամ.

գ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 8.001 դրամ.

դ. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 15.001 դրամ.

ե. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 25.001 դրամ: »։

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերի եւ 5-րդ կետի «գա»ենթակետի յուրաքանչյուր կետերով սահմանված դրույքաչափերի ստորին սահմանները չի կարող պակաս լինել այդ կետերին նախորդող դրույքաչափերի վերին սահմաններից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։