Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1047-16.08.2016-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 10-րդ կետում «ապաստան» բառը փոխարինել «պաշտպանություն» բառով

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին:».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան ՀՕ-193-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 16.1 հոդվածով, որով սահմանվել է ՀՀ-ում ապաստան հայցողների եւ փախստականների անվճար իրավաբանական օգնության իրավունքը:

Հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ապաստան հայցողներին եւ փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն` համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի»:
 
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն` հանրային պաշպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փախստականներին:
 
Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել 14-րդ կետով` որով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները նույնպես կընդգրկվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:
 
Միաժամանակ առաջարկվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետը համապատասխանեցնել «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածին` «ժամանակավոր ապաստան» եզրույթը փոխարինել «ժամանակավոր պաշտպանություն» եզրույթով:
 
ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 31-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետով նախատեսված է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ կառավարության աշխատակազմ (ժամկետ` 2016թ. մայիսի 3-րդ տասնօրյակ): Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմիններ են նշանակվել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը:
 
Ելնելով վերոգրյալից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մշակվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-193-Ն օրենքի կիրարկումը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում-ներ եւ փոփոխություններ կատարելու եղանակով օրենքը համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 16-ին փոփոխված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման միգրացիոն պետական ծառայության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-193-Ն օրենքի 11-րդ հոդվածի կիրարկումը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
 
Նախագիծը`
 
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
 
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.  «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:
 
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները կընդգրկվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:  Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են դրույթներ  Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում, իսկ պետական բյուջեի ելքերի մասով` հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց ընդգրկման հետ կապված կարող է առաջանալ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով, իսկ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: