Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-374-28.09.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժբ» ենթակետի վերջին պարբերությունը փոխարինել հետեւյալ շարադրությամբ`

«9-րդ հոդվածի ժբ ենթակետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005թ. հումվարի 1-ից:

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության օրենքը ««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի վերաբերյալ

Սույն օրենքի ընդունման տրամաբանությունը բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի պահանջներից եւ նպատակ ունի նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ ավանդատուների շահերի պաշտպանության ապահովմանը:

Կանխատեսելով, որ քաղաքացիների խնայողությունները, որպես ավանդ ներգրավելը կբերի ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքների նվազեցմանը, օրենքի փոփոխությունը մեծապես կխրախուսի քաղաքացիներին իրենց խնայողությունները ՀՀ բանկերում որպես ավանդ ներդնելու գործին: