Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10382-18.07.2016-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի  քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասում «187,» թվից հետո լրացնել «190.1, 190.2,» թվերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի փաթեթն ուղղված է Արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը՝ նպատակ ունենալով

-  շուկան օտարերկրյա ներդրողների եւ շուկայի մասնակցիների համար դարձնել առավել թափանցիկ եւ պաշտպանված,

- սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ,

- ապահովել միջազգային համագործակցություն

- ապահովել արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրումը, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում:

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2007 թվականին[1]: Օրենքի գործողության 8 տարվա ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել էական զարգացումներ, ձեւավորվել ու էական զարգացում է ունեցել արժեթղթերի առաջնային եւ երկրորդային շուկան:  Դրան նպաստել են, մասնավորապես, առեւտրային ընկերությունների, այդ թվում ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները եւ արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը:

Ըստ այդմ՝ աճել է նաեւ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ:

Միաժամանակ ակնհայտ է, որ շուկայի աշխուժացմանն ու զարգացմանը զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում վերանայել նաեւ Օրենքի կարգավորումները, որպեսզի վերջինս համապատասխանի շուկայի մարտահրավերներին:

Նախագծերի փաթեթը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առաջատար գիտնական-քրեագետների, մասնավորապես` ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը մշակող խմբի առաջարկությունները:

Ներկա իրավիճակը եւ խնդիրները

Քննարկվող համատեքստում ՀՀ արժեթղթերի շուկայում առկա են հետեւյալ խնդիրները.

1. Շուկայի զարգացմանը զուգահեռ ավելանում է չարաշահումների հնարավորությունը, ինչն իրենցից մեծ հասարակական վտանգավորություն է ներկայացնում, սպառնալով նաեւ ֆինանսական կայունությանը: Դրանց դեմ գործնականում պայքարել հնարավոր չէ՝ արդյունավետ իրավական գործիքների բացակայության պատճառով:

2. Օտարերկրա ներդրողները խուսափում են ՀՀ արժեթղթերի շուկայում ակտիվ ներգրավվածությունից, քանի որ չարաշահումների  մասով ՀՀ օրենսդրությունը եւ վերահսկողի լիազորությունները չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ ընդունված պրակտիկաներին[2]:

3. ՀՀ կենտրոնական բանկը՝ որպես իրավասու մարմին չի կարողանում ապահովել միջազգային լիարժեք համագործակցություն, քանի որ ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանում ԱՀՄԿ (Արժեթղթերի Հանձնաժողովների միջազգային կազմակերպության) [3] չափանիշներին:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության ամրագրում՝ դրանց քրեականացման միջոցով եւ համարժեք պատասխանատվության միջոցների սահմանում:

Առաջարկվում է քրեականացնել ՝

Ա. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ:

Բ. Գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր վնաս եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես առանձնապես խոշոր վնաս:

Ընդ որում որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը եւ ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

Քրեականացվող արարքների հանրային վտանգավորությունը

Ա. Ֆինանսական կայունության պաշտպանության գերակա հանրային շահը

Արժեթղթերի շուկաների զարգացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ արժեթղթերի շուկան գնային չարաշահման ու ներքին տեղեկությունների օգտագործման առումով «խոցելի է», եւ եթե չկան դրանց դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապա այդ հանցավոր արարքները իրական ու լուրջ վտանգ են հանդիսանում ֆինանսական կայունության համար:

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները հանդիսանում են արժեթղթերի շուկայի հիմնական մասնակիցները եւ էական միջոցներ են ներդնում արժեթղթերում: Ընդ որում՝ ֆինանսական կազմակերպությունների միջոցները որպես կանոն գոյանում են հասարակությունից ներգրավված միջոցներով:

Եթե հանցագործության ու չարաշահման արդյունքում ֆինանսական կազմակերպությունը կորցնում է արժեթղթերում ներդրած խոշոր ու առանձնապես խոշոր գումարները, ապա վտանգում է իր կայունությունը:

Նույնիսկ մեկ վտանգված ֆինանսական կազմակերպության առկայությունը Հայաստանում անխուսափելիորեն նշանակում է ֆինանսական համակարգի ընդհանուր անկայունություն:

Պետությունը դրական պարտավորություն ունի պաշտպանել այդ հանրային շահը:

Բ. Արժեթղթերի շուկայի նկատմամբ վստահությունը ապահովելու պետության դրական պարտավորությունը

Պետությունը, ընդունելով արժեթղթերի շուկան կարգավորող իրավական դաշտը, ներդրողների, շուկայի մասնակիցների եւ հանրության առջեւ իրավական պարտավորություն է ստանձնել ապահովելու արժեթղթերում ներդրողների պաշտպանություն, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացում, արժեթղթերի արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանոնակարգված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ:

Հետեւաբար՝ թվարկված շահառուները ողջամտորեն իրավունք ունեն վստահ լինելու, որ՝

Եթե ներդրողները եւ հանրությունը չունեն վստահություն արժեթղթերի շուկայի նկատմամբ, ապա նրանք չեն մասնակցի դրան, ներդրումներ չեն կատարի արժեթղթերում:

Մինչդեռ միջազգային փորձը միանշանակորեն վկայում է, որ առանց զարգացած արժեթղթերի շուկայի հնարավոր չէ ապահովել ոչ միայն ֆինանսական կայունություն, այլ նաեւ երկրի տնտեսության բնականոն զարգացում:

Միջազգային համագործակցություն, համապատասխանեցում ԵԱՏՄ պահանջներին

Ներկայացված փաթեթի ընդունումը հույժ կարեւոր նշանակություն ունի նաեւ արժեթղթերի շուկայում ՀՀ միջազգային համագործակցության առումով:

Այսպես՝ ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը ցուցակված է արժեթղթերի ԱՀՄԿ (Արժեթղթերի Հանձնաժողովների միջազգային կազմակերպության) «Խորհրդատվության, համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման բազմակողմ հուշագրի» (այսուհետ` ԱՀՄԿ Հուշագրի) Հավելված B-ում եւ ցանկանում է ցուցակվել ԱՀՄԿ Հուշագրի Հավելված A-ում:

Նշված երկու կարգավիճակներն ունեն էական տարբերություններ: Այսպես՝ Հավելված A-ում գրանցվելը տալիս է հետեւյալ հնարավորությունները.

-  ԱՀՄԿ անդամների միջեւ փոխադարձ համագործակցություն եւ խորհրդատվություն, անդամների արժեթղթերի օրենսդրության կիրառման ապահովում,

-  ԱՀՄԿ անդամների միջեւ կարգավորման եւ վերահսկողական տեղեկատվության փոխանակում, հատկապես չարաշահումների բնագավառում:

Արժեթղթերի շուկայի իրավասու մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը կարեւոր նշանակություն ունի ԿԲ միջազգային համագործակցության տեսանկյունից: Ընդ որում տեղեկատվության փոխանակման հրապարակայնությունը պետք է սահմանափակվի՝ չարաշահումների դեմ պայքարի հանրային շահի գերակայությանը համաչափ:

Անհրաժեշտ է հավելել նաեւ, որ ԵԱՏՄ համաձայնագրի 17-րդ հավելվածի 25-րդ կետի համաձայն «Անդամ պետությունները ներդաշնակեցնում են արժեթղթերի շուկայի կարգավորման եւ վերահսկողության վերաբերյալ պահանջները՝ իրենց գործողություններում առաջնորդվելով լավագույն միջազգային փորձով եւ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության սկզբունքներով»:

Այսպիսով՝ ԱՀՄԿ Հուշագրի Հավելված A-ում ցուցակվելու դեպքում օտարերկրյա ներդրողների համար ՀՀ արժեթղթերի շուկայի վարկանիշն էականորեն կբարձրանա, քանի որ դա կվկայի ՀՀ բավարար օրենսդրության, հետեւաբար նաեւ շուկայի մասնակիցների պատշաճ պաշտպանվածության մասին: Բացի այդ Կենտրոնական բանկը կկարողանա լիարժեք կերպով համագործակցել միջազգային շուկաների վերահսկողների հետ[4]:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական արդյունքները

Ի լրումն արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխմանը, առաջարկվող նախագծերի ընդունման պարագայում ակնկալվում են առնվազն հետեւյալ դրական արդյունքները՝

Ա. Կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը՝ ավելի լավ պայմաններով, մատչելի ու եկամտաբեր արժեթղթեր թողարկելու ու դրանց առեւտուրը կազմակերպելու առումով,

Բ. Շուկայի մասնակիցները եւ հանրությունը, գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը.

Դ. Հնարավորություն կտա զարգացնել արժեթղթավորման ոլորտը, խուսափել շուկայի լճացումից,

Ե. Ներդրողները եւ հանրությունը կկարողանան ազատ շրջանառել, իրացնել իր ֆինանսական ներուժը, խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը:

Զ. Կապահովվի արժեթղթերի շուկայի վերահսկողների հետ արդյունավետ համագործակցությունը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. ««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքների (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մի շարք օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` ԱՀՄԿ(Արժեթղթերի Հանձնաժողովների միջազգային կազմակերպություն) «Խորհրդատվության, համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին» միանալու նպատակով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում է արժեթղթերի շուկայի որոշ չարաշահումների համար քրեական պատասխանատվություն, հստակեցվում է վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը, ինչպես նաեւ Նախագծերով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տեղեկությունների ստացումը հարկադիր կարգով ապահովելու գործերով վարույթ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են արժեթղթերի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ԱՀՄԿ (Արժեթղթերի Հանձնաժողովների միջազգային կազմակերպություն) «Խորհրդատվության, համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

««Արժեթղթերի շուկայի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը` պայմանավորված նոր տուգանքների նախատեսմամբ, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի` իրավախախտումների գծով եկամուտների ավելացման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակի բնույթից:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության չի հանգեցնում:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքների նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը համայնքների բյուջեների մուտքերի, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում: