Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-983-06.04.2016,04.07.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում «հարկադիր բուժման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների.» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1.-րդ մասով.

«4.1. Պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, եւ հաշվառվելու նպատակով դիմել են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմին, իրավունք ունեն ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: