Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-299-15.07.2013,06.06.2016-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած» բառերը փոխարինել ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում, 13-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից «60» թիվը հանել,

2) 2-րդ մասը «կազմինը» բառից հետո լրացնել «եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործու՟նեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը» բառերով:

Հոդված 3 . Օրենքի 19-րդ հոդվածի 6.1. մասում «ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ,» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: