Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1008-12.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241 օրենքի 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով.

«5.1. Սույն հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով եւ 5-րդ մասով նախատեսված մաքսավճարները չեն գանձվում, եթե արտահանվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 10 կիլոգրամը, խմբաքանակը չի գերազանցում 10 հատը եւ ընդհանուր արժեքը չի գերազանցում 150000 դրամը: Սույն մասով նախատեսված արտոնությունից տնտեսվարող սուբյեկտը կարող է օգտվել օրացույցային ամսվա կտրվածքով 2 անգամ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում