Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-9763-01.04.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 24-րդ հոդվածի 1-ին մասում`

1) « բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը » բառերը փոխարինել «մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը» բառերով.

2) «պատիժը կատարող մարմին» բառերը փոխարինել «տարածքային մարմին» բառերով:

3) 2-րդ մասը շարարդրել նոր խմբագրությամբ`

«2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը(սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության պլանը կազմվում է դատական ակտի հիման վրա տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքերում: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասեր`

«3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ եւ ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասը աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:

4. Դատապարտյալի ` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր էայցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայիշահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձեւով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքերում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա վերա հսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը :

6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):

8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, եւ այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին,Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել « որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը » բառերով.

2) 2-րդ մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

3) 3-րդ մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասեր`

«4 . Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ)ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալ ի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:

5. Դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերա հսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը :

6. Դատապարտյալ ի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր էայցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալիկողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

7. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է տարածքային մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ եւ շարունակվում ընդհանուր հիմունքներով:

8. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

9. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

10. Դատական ակտը ստանալուց հետո տարածքային մարմինն անհապաղ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) է ուղարկում դրա պատճենը եւ ծանուցում պատժի կատարման մասին:

11. Դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալ:

12. Պետական եկամուտների կոմիտեն, ստանալով տարածքային մարմնի կողմից ուղարկված դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների բազայում, դատապարտյալի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հայտնում է տարածքային մարմին, ինչպես նաեւ տարածքային մարմնի պահանջով տրամադրում է դատապարտյալի աշխատանքի վայրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը:

13. Տարածքային մարմնի պահանջով Պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է տրամադրել դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

14. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

15. Ո րոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

16. Դատապարտյալինոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում տարածքային մարմինն այդ մասին ծանուցում է դատական ակտը կայացրած դատարան:

17. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձեւով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք՝ պատիժը կրած լինելու մասին, եւ այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանություն, , իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

Հոդված 4. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝

1) ապահովում է դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը եւ տարածքային մարմնի ծանուցումը ստանալու պահից եռօրյա ժամկետում, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում դատական ակտով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով տարածքային մարմին.

2) տարածքային մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.

3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է տարածքային մարմին :

Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը փոխարինել «տարածքային մարմնի» բառերով, իսկ «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը փոխարինել «տարածքային մարմնին» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1) «Դատապարտյալը» բառից առաջ լրացնել «1.» թիվը.

2) 1-ին մասի 2-րդ կետում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերը փոխարինել «տարածքային մարմնի» բառերով.

3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3) հաշվառման ներկայանալուց հետոտեղեկանք ներկայացնել աշխատանքի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, իսկ նոր աշխատանքի անցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում՝ տեղեկանք նոր աշխատանքի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ`

«4) յուրաքանչյուր ամիս գրավոր հայտարարություն ներկայացնել արգելված գործունեությամբ չզբաղվելու կամ չաշխատելու մասին:»:

Հոդված 7. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը

1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:

3. Հանրային աշխատանքների նշանակելու մասին դատական ակտի հիման վրա եւ դրա շրջանակներում, ինչպես նաեւ դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի եւ պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերա հսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները եւ դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը :

4. Դատապարտյալի ` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր էայցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը եւ հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:

6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում ՀՀ ոստիկանություն:

7. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու եւվարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

8. Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է եւ նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

9. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է տարածքային մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

10. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքների փաստացի ներգրավվելու պահից:

11. Հանրային աշխատանքների ներգրավման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Հանրային աշխատանքները կատարելիս դատապարտյալի բուժօգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Հանրային աշխատանքների ձեւով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, եւ այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, ՀՀ ոստիկանություն, պրոբացիայիշահառուի աշխատավայրի վարչակազմին, իսկ անձնական գործն արխիվացվում է:»:

Հոդված 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը փոխարինել «տարածքային մարմնին» բառերով.

2) 3-րդ մասում « ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

Հոդված 9. Օրենսգրքի 34-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերը փոխարինել «տարածքային մարմնին» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 35-րդ հոդվածի`

1) 1-ին եւ 2-րդ մասերում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը փոխարինել «տարածքային մարմինը» բառերով.

2) 3-րդ մասի 3-րդ կետում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում» բառերը փոխարինել «տարածքային մարմին» բառերով:

Հոդված 11. Օրենսգիրքի 117-րդ հոդվածում`

1) «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով,

2) 3-րդ եւ 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենսգրքի 118-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 129-րդ եւ 131-րդ հոդվածներում«ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը` «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը» բառերով:

2) 2-րդ մասում «31» թիվը փոխարինել «27» թվով.

3) 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից: