Armenian ARMSCII Armenian

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ

Կ-957-01.03.2016-ՊԻ-010/2           

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Օ Ր Ե Ն Ք Ը

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 47-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
 
«9.Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է  սույն հոդվածով սահմանված կարգով:

Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգը սահմանում է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: