Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-957-01.03.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 47-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«9.Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է  սույն հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում եւ Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին եւ սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործո-ղությունների 2014-2016 թվականների ծրագրի 2.6. կետով որպես «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառում նախատեսված է հետեւյալ գործողությունը. «Երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի հայց ներկայացնելու կարգի, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխային խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգի հստակեցում»: Գործողության նպատակն է ապաստան հայցող երեխաների իրավունքների իրականացման մեխանիզմի ներդրումը եւ կանոնակարգումը:

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը սահմանում է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ-ում ապաստանի հայց ներկայացնելու կարգը (հոդված 47): Կանոնակարգման կարիք ունի երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի հայց (դիմում) ներկայացնելու կարգը:

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխային խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգի հստակեցման անհրաժեշտությունը չկա, քանի որ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

Ելնելով վերոգրյալից մշակվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է նույն կարգով, ինչը սահմանված է օրենքի 47-րդ հոդվածով:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել ապաստանի եւ փախստականների վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությու-նում եւ Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին եւ սկզբունքներին:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու եղանակով ապահովել տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը կհապատասխանեցվի եվրոպական չափանիշներին:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության  բնագավառում կարգավորման

1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ  չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
 մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ որեւէ շուկայում մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չի լինի:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի հայց (դիմում) ներկայացնելու կարգը, երեխաների խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգը, ինչպես նաեւ փախստականների վերաբերյալ տվյալներ տրամադրելու կարգը:

Նախագծի ընդունումն ինչպես ՀՀ պետական բյուջեի, այնպես էլ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն

Եզրակացություն

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի առաջանա: