Armenian ARMSCII Armenian
Կ-9385-21.01.2016,25.02.2016-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» եւ «ա.2» կետերով.

«ա.1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

ա.2) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում` իր լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ.1» կետով.

«թ.1) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, այլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, փակ բաժնետիրական ընկերություններում եւ ստորաբաժանումներում`

ա) փրկարարական ծառայության գործուղված հաստիքների քանակը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով.

բ) փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաեւ սույն օրենքի7-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների հատկացված քանակի սահմաններում:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում 1-ին մասի «ա» կետի «ավագ ենթասպա` 3 տարի» բառերը փոխարինել «ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում «ա» կետից հանել «կրտսեր լեյտենանտը» եւ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածից հանել «1.» թիվը:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. «Ենթասպա» եւ «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը

1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը, եւ լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.

բ) փրկարարական ծառայության ընդունված եւ ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, որոնք ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:

2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում`

ա) շնորհվում է այն ենթասպաներին, որոնք որպես ենթասպա ծառայել են 5 եւ ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.

բ) շնորհվում է նաեւ ենթասպայական պաշտոններում՝ 10 եւ ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:»:

Հոդված 7. Օ րենքի 25-րդ հոդվածի «ե» կետը ո ւժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում 3-րդ մասը «բայց» բառից հետո լրացնել «տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո եւ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «30» թիվը փոխարինել«35» թվով:

Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է համապատասխան զինկոմիսարիատը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում գործն ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ` հետագա հաշվառման համար:»:

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը «արդյունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ փրկարարական ծառայությունից նախկինում ազատված եւ փրկարարական ծառայության ընդունվող ծառայողների» բառերով.

2) 8-րդ մասից հանել «, բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների» բառերը.

3) 9-րդ մասը «առնվազն միջնակարգ կրթություն ունեցող» բառերից հետո լրացնել «(բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների)» բառերով.

4) 11-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման պայմանները եւ պայմանագիրը խախտելու դեպքում.».

3) 1-ին մասի «ը» կետը «դեպքում» բառից հետո լրացնել «` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով.

4) 1-ին մասի «ժգ» կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում» բառերով.

5) 2-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` ազատման հիմքը» բառերով:

Հոդված 13. Օրենքի 108-րդ հոդվածում՝

1) վերնագիրը եւ 1-ին մասը «տեխնիկական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը եւ» բառերով.

2) 1-ին մասի «չի համարվում եւ աշխատանքի է ընդունվում» բառերը փոխարինել «չեն համարվում եւ աշխատանքի են ընդունվում» բառերով.

3) 2-րդ մասը «տեխնիկական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի եւ» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: