Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-956-26.02.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ)»   բառերից հետո  ավելացնել  «բացառությամբ պետական կառավարչական հիմնարկներից, պետական ոչ առեւտրային կամակերպություններից, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից եւ հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից գանձվող լրացուցիչ գումարների»  բառերը:

Հոդված   2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

1. Ընթացիկ իրավիճակ եւ առկա խնդիրներ

Գործող իրավակարգավորման պայմաններում հարկային մարմինների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից եւ դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից տասը տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին, որն օգտագործվում մարմնի նյութատեխնիկական ապահովվածության, օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգեւատրման եւ օգնության, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման եւ շենքերի, շինությունների ու աշխատանքային պայմանների բարելավման համար:  Գործող օրենքով սույն  կարգավորումը տարածվում է նաեւ պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կամակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համյնքային բյուջեի միջոցների հաշվին: Արդյունքում պետական եւ համայնքային բյուջեի հաշվին գանձվող լրացուցիչ գումարները փոխանցվում են  պետական բյուջեից ֆինասավորվող պետական կառավարչական հիմնարկի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդին:

2. Առաջարկվող լուծումներ

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է պետական կառավարչական հիմնարկներից, պետական ոչ առեւտրային կամակերպություններից, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից եւ հարյուր տոկոս՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ  ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

3. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կձեւավորվեն լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն անհարժեշտ այլ ծրագրերի իրականացմանը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է պետական ոչ առեւտրային կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ  ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է հարկային մարմինների կողմից պետական ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում գոյացող գումարներից հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել եւ  ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնա»գավառում կարգավորման ազդեցութ»յան գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասով` ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետեւանքով լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից եւ դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից տասը տոկոս մասհանումները, որոնք ներկայումս ուղղվում են հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդ, ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

Վերոնշյալի կապակցությամբ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է ֆինանսավորվել ոչ միայն հիմնադրի կողմից, այլեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում` ստանալ նաեւ շահույթ: Այս առումով, հարկային ծառայողները պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ստուգումներ իրականացնելիս առնչվում են նույն խնդիրներին եւ օրենսդրության խախտումների հայտնաբերման համար գործադրում են նույնքան ջանքեր, ինչ առեւտրային կազմակերպությունների ստուգումների ժամանակ: Այս առումով, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասով հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդին մասհանումների վերացումը կարող է նկատելիորեն նվազեցնել հարկային ծառայողների մոտիվացիան եւ ստուգումների արդյունավետությունը (հետեւաբար` նաեւ կրճատել հայտնաբերվող գումարները):

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդու»նման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքների բյու»ջեների ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ ՀՀ պետական բյուջեի եկա»մուտների վրա` բացասական: Միաժամանակ հայտնում ենք, որ ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել հարկերին եւ պարտադիր վճարներին առնչվող օրենսդրության մասով կատարվելիք իրավախախտումների բնույթը եւ քանակը: