Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-618-02.10.2014,18.12.2015-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի օրենքի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում» բառերը փոխարինել «արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում» բառերով եւ 6-րդ կետում «բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ» բառերը փոխարինել «բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ» բառերով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը:

Հոդված 3. Oրենքի 197-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 197. Սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրումը

1. Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջելու թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը` այդ մասին համապատասխան հարցում ներկայացնելով Կենտրոնական դեպոզիտարիային: Այն դեպքում, երբ անվանատերը լիազորված է հանդես գալու արժեթղթի սեփականատիրոջ անունից (այսուհետ` սույն հոդվածում` իրավասու անվանատեր), ապա արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը կարող է սեփականատիրոջ անվան (անվանման) փոխարեն ներառել իրավասու անվանատիրոջ անունը (անվանումը):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան հարցում է ուղարկում իր մոտ տվյալ թողարկողի արժեթղթերի հաշիվներ ունեցող պահառուներին (անվանատերերին)` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի, ինչպես նաեւ` իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ: Սույն հոդվածի իմաստով՝ տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի եւ իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ են համարվում այն տեղեկությունները, որոնք «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի համաձայն ենթակա են ներառման ընկերության բաժնետերերի ռեեստրում:

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Հայաստանյան անվանատեր») եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Օտարերկրյա անվանատեր») պարտավոր են Կենտրոնական դեպոզիտարիայի հարցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված դեպքերի` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

4. Հայաստանյան եւ Օտարերկրյա անվանատերերը պարտավոր են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պարտականությունների կատարման նպատակով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ ողջամիտ գործողություններն տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի եւ իրավասու անվանատերերի վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պահանջվող տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու եւ սույն մասում նշված ժամկետում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրելու համար:

5. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Հայաստանյան անվանատերերն իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրել վերջինիս կողմից պահանջվող` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե միաժամանակ առկա են ստորեւ նշված բոլոր պայմանները.

1) տվյալ թողարկողի արժեթղթերը կամ դրանց մի մասը հաշվառվում են տվյալ Հայաստանյան անվանատիրոջ մոտ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվում, եւ

2) Հայաստանյան անվանատերը հարցում է ուղարկել Օտարերկրյա անվանատիրոջը` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եւ

3) Օտարերկրյա անվանատերը ձեռնարկելով սույն հոդվածի 4-րդ մասում նշված գործողությունները, սույն հոդվածի 6-րդ մասում նշված հիմքերով հրաժարվել է Հայաստանյան անվանատիրոջը տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

6. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Օտարերկրյա անվանատերերն իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե`

1) դա արգելված է օտարերկրյա օրենսդրությամբ կամ նախատեսված է տվյալ օտարերկրյա անվանատիրոջ եւ իր հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով, կամ

2) տվյալ օտարերկրյա անվանատիրոջ հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանջվող տեղեկությունները, կամ

3) պահանջվող տեղեկության տրամադրումը տվյալ օտարերկրյա անվանատիրոջ համար առաջացնում է էական ծախսեր:

7. Հայաստանյան անվանատերերը կամ Օտարերկրյա անվանատերերն իրավունք չունեն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ մասերում նշված հիմքերով հրաժարվել թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց, եթե նման պահանջ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից՝ իրենց իրավասությունների շրջանակներում:

8. Օտարերկրյա անվանատիրոջ կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի կամ Հայաստանյան անվանատիրոջ` սույն հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասում նշված հարցման մեջ նշված` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի մասին տվյալները սույն հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերում թվարկված հիմքերով չտրամադրելու դեպքում Օտարերկրյա անվանատերը տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի առջեւ պատասխանատվություն է կրում դրա հետեւանքով պատճառված վնասների համար:

9. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի (իրավասու անվանատերերի) ցուցակը տրամադրել թողարկողին` սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ուղարկված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հարցման մեջ նշված տվյալները պահառուները (անվանատերերը) Կենտրոնական դեպոզիտարիային ուղարկում են սույն հոդվածում նշված ժամկետների ուշացմամբ կամ ուղարկում են ճշգրտված կամ լրացուցիչ տվյալներ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ուշացումով ստացված եւ (կամ) ճշգրտված եւ (կամ) լրացուցիչ տվյալներն ուղարկել սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ներկայացրած թողարկողին` այդ տվյալները ստանալու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից թողարկողին ուղարկված տվյալների ստացման փաստը այդ թողարկողի համար իրավական հետեւանքներ է առաջացնում միայն սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքում:

11. Սույն հոդվածի կիրառման նպատակով պահառուների (անվանատերերի) ռեզիդենտությունն ու ոչ ռեզիդենտությունը որոշվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

12. Արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման սույն հոդվածով սահմանված պահանջը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ անվանատերը ներդրումային ֆոնդի պահառու կամ կառավարիչ է` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերի մասով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: