Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-856 2 -23.09.2015,11.12.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող` ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրական էներգիայի հանձնումը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավել քան 150 կիլովատը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: