Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-8561 -23.09.2015,11.12.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի՝

1. 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաեւ մինչեւ 150 կիլովատ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:»

2. 2-րդ կետի վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: