Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8862-28.10.2015,07.12.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 184.1-ին հոդվածով.

«Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը,թաքցնելը, օտարելը, ինչպես նաեւ վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը եւ նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի  չափով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3.Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով եւ բխում է Կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից» (այսուհետ՝ Գրավի հայեցակարգ):

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արժեթղթավորման վերաբերյալ

Ներկայումս գրավով (հիփոթեքով) ապահովված արժեթղթեր թողարկելն ունի հետեւյալ խնդիրները՝


Կենտրոնական բանկը առաջարկում է գործընթացը դարձնել մատչելի հետեւյալ կերպ՝

անձը գրավառու կհամարվի ռեեստրից տրված քաղվածքի համաձայն, երբ  կդառնա արժեթղթի սեփականատեր ՝ առանց լրացուցիչ գրանցումների ու վճարների:

Արդյունքում, անձինք կթողարկեն իրավական ճիշտ գործընթացնելով  այդպիսի արժեթղթեր, իսկ քաղաքացիներն էլ շահագրգռված կլինեն ձեռք բերել այդպիսի արժեթղթեր, քանի որ դրանք ապահով եկամուտներ է բերելու իրենց՝ առանց մի շարք գրանցումների ու գումարների:

Խմբային վարկերի վերաբերյալ

2) Վարկերի խմբային փոխանցումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են հետեւյալ հանգամանքները՝

1. գործարքների նոտարական վավերացում

2. գործարքներից բխող իրավունքների պետական գրանցում:

Նշված հանգամանքները վարկային խմբերի գործընթացը դարձնում են բավականին ծախսատար եւ ժամանակատար: Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրները հիմնականում առաջանում են այն դեպքերում, երբ վարկի կամ այլ պարտավորությանն (ակտիվի) ապահովման միջոցը (դրանից բխող իրավունքները) ենթակա է պետական գրանցման եւ (կամ) նոտարական վավերացման, ինչպես օրինակ՝ հիփոթեքի կամ պետական գրանցման ենթակա այլ իրավունքի դեպքում:

Ներկայումս ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վարկերի խմբային փոխանցումներն իրականացնել մեկ պայմանագրի կնքմամբ: Միեւնույն ժամանակ, նշված օրենսդրական դրույթը պրակտիկայում չի կիրառվում, քանի որ արդյունքում չեն փոփոխվում ոչ նոտարի, ոչ էլ Անշարժ գույքի կադաստրի կողմից կիրառվող ընթացակարգերն ու ժամկետները, եւ ամենակարեւորը՝ գանձվող վճարները: Մասնավորապես՝ նոտարական վավերացման եւ պետական գրանցման վճարները հաշվարկվում եւ գանձվում են ըստ առանձին գործարքների (անկախ մեկ պայմանագրում ներառված լինելու փաստից), ընդ որում՝ յուրաքանչյուր ապահովված վարկի փոխանցումը համարվում է մեկ գործարք: Ավելին, երբեմն պրակտիկայում նոտարները հրաժարվում են վավերացնել իրենց կողմից մշակված օրինակելի ձեւին չհամապատասխանող եւ մի քանի ապահովված վարկերի փոխանցումը նախատեսող պայմանագրեր:

Հաջորդող գրավի վերաբերյալ

3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածի համաձայն հաջորդող գրավ թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով: Պրակտիկայում ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունն իրենց պայմանագրերում ի սկզբանե արգելում են հաջորդող գրավադրումը կամ թույլատրում այն բացառապես առաջնային գրավառուի գրավոր համաձայնությամբ: Նման պրակտիկան մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում են հաջորդող գրավի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները: Կանոնակարգման նման բացի պարագայում ինչպես առաջնային, այնպես էլ՝ հաջորդող գրավառուների համար առաջանում են բազմաթիվ իրավական ռիսկեր:

Երրորդ անձանց արգելանքները գրավի վրա

4) Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավառուն ունի գրավ դրված գույքից առաջնահերթ բավարարում ստանալու իրավունք անկախ այն հանգամանքից թե գրավի առարկան դատական կամ այլ կարգով կիրացվի գրավատուի գրավով  չապահովված պարտավորությունների համար: Չնայած այդ կարգավորմանը, գրավառուի իրավունքները ոտնահարվում են եւ գրավը կորցնում է իր ինստիտուցիոնալ նշանակությունը, երբ երրորդ անձինք գրավի առարկայի վրա գրավատուի այլ պարտավորությունների համար արգելանքներ, կալանքներ կամ այլ սահմանափակումներ են դնում:

Մասնավորապես՝ պրակտիկայում խնդիրները կապված են հետեւյալի հետ՝

Բանկը չի ցանկանում պահանջել վարկի վաղաժամկետ մարում: Երրորդ անձ պարտատերը ցանկանում է իրացնել գրավի առարկան Պարտապանի՝ իր նկատմամբ պարտավորությունների բավարարում ստանալու նպատակով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի համաձայն երրորդ անձ պարտատերն ունի հօգուտ Բանկի գրավադրված գույքի իրացման հնարավորություն:  Այն դեպքում, երբ գրավի առարկան իրացվում է վերը նշված հոդվածի հիման վրա Բանկը ստիպված է նաեւ կառավարել երրորդ անձանց ռիսկերը:

Վերը նշված դեպքերում երրորդ անձանց պահանջով գրավի առարկայի վրա սահմանափակումներ դնելով գրավի ինստիտուտը իմաստազրկվում է եւ արհեստական խոչընդոտներ ստեղծվում գրավառուների եւ գրավատուների համար:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» հայաստանի հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Նախագծի ընդունման պահանջը

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի հունվարի 15-ի թիվ 111-Ն որոշման Հալելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների» ծրագրի 43-րդ կետի պահանջներից:

Այդ կետի համաձայն, նախատեսվել էր մշակել օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ուղղված հետեւյալ խնդիրների լուծմանը՝


Միջազգային լավագույն փորձը ապացուցում է, որ նմանատիպ բարեփոխումների, ներառյալ նաեւ գրավի ազատականացման, պարագայում պարտադիր է զեղծարարությունների կանխման մեխանիզմների առկայությունը:

Հակառակ պարագայում այդ զեղծարարությունները՝ մասնավորապես գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը՝ գրավ դրված գույքի նկատմամբ դիտավորությամբ կատարված վնասարար գործողությունների միջոցով, իրական վտանգ են դառնում ֆինանսական համակարգի կայունության համար:

Սույն հիմնավորման կից ներկայացվող միջազգային փորձի վերաբերյալ տեղեկանքը ներառում է այս ոլորտում լավագույն փորձն ունեցող երկրների (ներառյալ ԵՄ անդամ երկրները, Ռուսաստանի Դաշնությունը, եւ այլն) իրավական կարգավորումները: Բոլոր այդ երկրներում գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը քրեականացված են:

Հայաստանի ներկա իրավիճակը

Հայաստանի բանկերում գրավի առարկա հանդիսացող գույքի հետ կատարված զեղծարարությունների՝ 2013-2015 թվականների վիճակագրության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վարկառուները սկսել են հստակ գիտակցել, որ գրավի առարկա հանդիսացող գույքի ոչնչացման, վնասման, անպիտան դարձնելու, օտարելու կամ գրավառուին վնաս հասցնող նմանատիպ՝ դիտավորությամբ կատարված գործողությունները չունեն իրավական հետեւանքներ:

Ընդ որում, այդ դեպքերի ինչպես քանակը, այնպես էլ պատճառվող վնասի գումարային ծավալը, տարեցտարի հստակ աճելու միտում է արձանագրում: Սույն հիմնավորման կից ներկայացնում ենք համապատասխան վիճակագրության մասին տեղեկանքը:

Այդ դիտավորությամբ կատարված արարքների արդյունքում վնաս կրած վարկատուները չունեն իրենց օրինական շահերը պաշտպանելու ոչ մի մեխանիզմ, քանի որ՝

Առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով գոյություն ունեցող միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները, Նախագիծն առաջարկում է՝

Ա. Քրեականացնել Գրավառուին դիտավորությամբ վնաս պատճառելը, այն է՝ գրավ դրված գույքը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով դիտավորությամբ ոչնչացնելը, վնասելը, որեւէ այլ կերպ այդ գույքը ոչ պիտանի դարձնելը, օտարելը, որը խոչընդոտել է գրավառուի գրավի իրավունքի իրականացմանը եւ նրան առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել.

Բ. Արարքի քրեականացման համար անհրաժեշտ վնասի շեմը սահմանել առանձնապես խոշոր չափը՝  3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամը:

Նախագծով քրեականացվող արարքների հանրային վտանգավորությունը

Կրկին նշենք, որ Նախագծով նախատեսված արարքների հանրային վտանգավորության խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերվելու է միայն այն դեպքերին, երբ գրավառուին պատճառված վնասը գերազանցելու է 3.000.000 ՀՀ դրամը:

Ֆինանսական համակարգի կայությանը սպառնացող հանրային վտանգը

Գրավի բարեփոխման օրենքների նախագծերի փաթեթով, որի մասն է կազմում Նախագիծը, ազատականացվում է գրավի առարկա հանդիսացող գույքի շրջանառությունը:

Սա ֆինանսական համակարգի համար էական ռիսկեր է ստեղծում, քանի որ հեշտացնում է գրավի առարկայի նկատմամբ դիտավորությամբ զեղծարարություններ կատարելը, առավել եւս հաշվի առնելով սույն հիմնավորման մեջ վերը նշված իրավական հետեւանքների բացակայության հանգամանքը:

Մասնավորապես՝ Գրավ դրված գույքը հանդիսանում է պարտավորության ապահովման միջոց:

Ի տարբերություն այլ գույքի, գրավ դրված գույքի ոչնչացման, վնասման, օտարման, անպիտան դառնալու պարագայում վնաս է կրում ոչ միայն գրավառու ֆինանսական կազմակերպությունը այլ նաեւ հանրությանը, քանի որ՝

Պետության դրական պարտավորությունը պաշտպանել այլոց իրավունքները՝ որպես հանրային շահ

Գրավի իրավունքը պետության կողմից ճանաչված ու պաշտպանվող՝ պարտավորությունների ապահովման միջոց է ու նախապատվության իրավունք:

Մասնավորապես, Օրենսդիրը սահմանել է գրավի ինստիտուտ, նախատեսել գրավի իրավունքի պետական գրանցման ընթացակարգ: Դա նշանակում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ողջամտորեն իրավունք ունի վստահ լինելու, որ եթե ինքն ունի գրավի իրավունք, իր նկատմամբ եղած պարտավորությունները կատարումը երաշխավորված է պետության կողմից գրանցված գրավի իրավունքով:

Ավելին, գրավի իրավունք գրանցած յուրաքանչյուր անձ ունի նախապատվության իրավունք բոլոր այլ պարտատերերի հանդեպ, այդ թվում նաեւ պարտատիրոջ սնանկության դեպքում: Հետեւաբար, գրավի իրավունք գրանցելով, անձը ողջամտորեն իրավունք ունի վստահ լինելու, որ իր նախապատվության իրավունքը պաշտպանված է:

Մինչդեռ, գործնականում, չնայած պետությունը հայտարարել ու սահմանել է այսպիսի ընթացակարգ ու երաշխիքներ, սակայն դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմները բավարար չեն:

Հետեւաբար պետությունն ունի դրական պարտավորություն արդյունավետ պաշտպանության մեխանիզմ ապահովելու, որը ՀՀ իրավական համակարգի պայմաններում քրեական պատասխանատվության ներդրումն է:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական զարգացումները

Ի լրումն գրավի բարեփոխումների որոտում զեղծարարությունների կանխմանը, առաջարկվող նախագծի ընդունման պարագայում ակնկալվում են առնվազն հետեւյալ դրական զարգացումները՝

1. Կավելանա ֆինանսական կազմակերպությունների միջեւ մրցակցությունը՝ ավելի լավ պայմաններով, մատչելի ու հեշտ վարկեր տրամադրելու առումով,

2. Մրցակցության արդյունքում կնվազեն վարկավորման տոկոսադրույքները,

3. Ունենալով ընտրության լայն հնարավորություն, սպառողները ֆինանսական կազմակերպություններին ավելի հեշտ կպարտադրեն իրենց համար շահեկան վարկավորման պայմաններ,

4. Ֆինանսական կազմակերպությունները գործելով ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն վարկավորման ծավալները ավելացնել.

5. Շարժական ու անշարժ գույքի շուկան չի լճանա, այլ հնարավորություն կունենա ազատ շրջանառվել, իրացնել իր ֆինանսական ներուժը, խթանելով տնտեսություն նոր ֆինանսական ներհոսքերը.

6. Հնարավորություն կտա զարգացնել արժեթղթավորման ոլորտը:

Հարկ ենք համարում նշել, որ գրավի բարեփոխումների փաթեթն ընդհանրապես, եւ սույն նախագիծը մասնավորապես, կարեւորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

Մասնավորապես, Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության (ՀՀ անունից ստորագրել են ՀՀ Վարչապետը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկը) միջեւ 2014 թվականի փետրվարի 17-ին եւ 2015 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված Մտադրությունների մասին նամակներով (Letter of Intent) արձանագրված համաձայնություններով:

Մասնավորապես, Մտադրությունների մասին նամակի 26-րդ կետը եւ 2-րդ Աղյուսակի (Structural Benchmarks Under the Fund-Supported Program) համաձայն ՀՀ Կենտրոնական բանկը՝

Ընդ որում ԱՄՀ-ի կողմից սույն նախագծի ընդունումը հատկապես կարեւորվել է ու գնահատվել, որպես գրավի բարեփոխման ու ազատականացման, ինչպես նաեւ, դրա արդյունքում հնարավոր ռիսկերի կանխարգելման ու հետեւաբար՝ նաեւ ֆինանսական համակարգի կայունության ապահովման պարտադիր պայման: