Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-907-03.12.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով.

«Հոդված 8.1. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով անմիջապես տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական լիազոր մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով: Հայտատուն կարող է նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ նաեւ առձեռն:»

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում են, այդ թվում հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` փոստով ծանուցելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում` կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով ծանուցելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «15 օրյա ժամկետում» բառերը փոխարինել «տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վճարումը հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, նաեւ զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ` «` 10-օրյա ժամկետում,» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 56.1-րդ հոդվածի 2-րդ մասից «10-օրյա ժամկետում» բառերը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: