Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-851-16.09.2015,01.12.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ նախադասությունը «կատարելիս» բառից հետո լրացնել «կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետեւանքով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած  զինծառայողների թվաքանակը այնքան էլ մեծ չէ, ինչպես նաեւ  կարեւորելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական հավասարության սկզբունքը եւ այն հանգամանքը ,  որ բոլոր  զինծառայողները պետք է լինեն պետության հոգածության ներքո, ուստի առաջարկում ենք բոլոր զինծառայողներին, օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ բուժօգնությունից օգտվելու հնարավորություն:

Օրենքի ընդունմամբ բոլոր զինծառայողները  վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստանալու դեպքում, անկախ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու վայրի, կօգտվեն արտասահմանում բուժում ստանալու հնարավորությունից, եթե այդ բուժումը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետությունում: