Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8645-09.11.2015-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ վականիհունիսի                23-իՀՕ-103-Նօրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «քաղաքային համայնքի (այսուհետ՝ Դիլիջան քաղաք)» բառերը փոխարինել  «համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի (այսուհետ՝ Դիլիջան քաղաքային բնակավայր» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին կետում «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի» բառով:

2. 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «Դիլիջանի» բառը փոխարինել «Տարածքի» բառով, իսկ նույն մասի 3-րդ կետում «Տարածքի» բառը հանել,

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Տարածք՝ Դիլիջան քաղաքային բնակավայրի եւ հարակից տարածքներ.

2) Դիլիջան քաղաքային բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածք.

3) Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք,Ճերմակավան, Գեղատափ գյուղական բնակավայրերի  վարչական եւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.»:

2. 6-րդ կետում եւ ամբողջ տեքստում «Դիլիջանի քաղաքապետին»բառերը իր բոլոր հոլովումներով համապատասխանաբար փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով՝ իր բոլոր հոլովումներով:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «քաղաքի» բառը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում եւ 3-րդ գլխի վերնագրում «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջանի» բառով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1. Վերնագրում «Քաղաքաշինական» բառը փոխարինել «Դիլիջանի քաղաքաշինական» բառերով.

2. 1-ին մասում «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի բնակավայրերի» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքում» բառերը՝ «Տարածքում» բառով.

3. 2-րդ մասում «ունենա» բառը փոխարինել «ունի» բառով.

4. 6-րդ մասում «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջանի» բառով:

5. 7-րդ մաում «քաղաքապետին» բառը փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. 1-ին եւ 3-րդ կետերում «Դիլիջան քաղաքի» եւ «նախագծի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դիլիջան համայնքի բնակավայրերի» եւ «նախագծերի» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետում «Դիլիջան քաղաքի (բնակավայրի) գլխավորհատակագծի» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծերի» բառերով:

2. 4-րդ կետում «Դիլիջան քաղաքը» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «քաղաքում» բառը փոխարինել «համայնքում» բառով:

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1. Վերնագրում, 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «քաղաքի» բառը իր բոլոր հոլովումներով համապատասխանաբար փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով:

2. 4-րդ մասում «Քաղաքաշինական» բառից առաջ լրացնել «Տարածքում» բառով:

3. 7-րդ մասում «քաղաքային» բառը հանել:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Տարածքի համապատասխան համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի», իսկ «համապատասխան համայնքի վարչական տարածքում իրականացված» բառերը փոխարինել «Տարածքում» բառով:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասում «քաղաքի վարչական» բառերը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով:

2. 2-րդ մասում եւ 9-րդ մասի 1-ին կետում«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) բառերը՝ «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով:

3. 9-րդ մասի 2-րդ կետում «Դիլիջանի» բառերը փոխարինել «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով, իսկ նույն մասի 3-րդ կետում «Տարածքի այն համայնքների» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի» բառերով:

Հոդված 13. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: