Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-886-28.10.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) հինգերորդ բաժնի վերնագիրը «ԺԱՄԿԵՏՆԵՐ։» բառից հետո լրացնել «ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ։» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 201 գլխով.

«Գլուխ 201 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Հոդված 3301 . Ծանուցումներ

1. Օրենքով ծանուցման պարտադիր կարգ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում նաեւ այլոց համար:

2. Օրենքով ծանուցման պարտադիր կարգ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք եւ արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:

3. Պայմանագրով, կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:

Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման կարգ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումը ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում։

6. Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարելու մասին:

7. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաեւ պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջեւ կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ, կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:

8. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող է սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը հանդիսանում է նաեւ գրավի պայմանագիր կնքելու օֆերտա (գրավի պայմանագիր կնքելու առաջարկ):».

2) 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) եւ բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառուի է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը/անվանատերը:»:

Հոդված 4 . 236-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:».

2) 2-րդ կետից հանել առաջին նախադասությունը.

3) 3-րդ կետը «օրենքով» բառից հետ լրացնել «կամ նոր եւ նախորդ գրավառուների միջեւ կնքված պայմանագրով» բառերով.

4) 3-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն, մինչեւ գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը, պարտավոր է նախորդ գրավառուին տեղեկացնել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին`   այդ մասին տեղեկանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկացումը ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի՝

1) չձեռնարկել որեւէ գործողություն գրավի առարկայի հետ կապված

2) սկսել գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլեւս իրավասու չէ սկսել բռնագանձման գործընթաց, կամ

3) գնել գրավի առարկա գույքը, կամ

4) նոր գրավառուից գնել գրավով ապահովված պարտավորությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով, եւ դադարեցնել բռնագանձման գործընթացը, կամ

5) առաջարկել նոր գրավառուին ամբողջությամբ կատարել պարտապանի՝ իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտավորությունը, կամ

6) համաձայնություն տալ նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:

Նախորդ գրավառուն պարտավոր է սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման մասին որոշում կայացնելու մասին տեղեկացնել նոր գրավառուին սույն հոդվածով նախատեսված ծանուցումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել նախորդ գրավառուի սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ ենթակետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուի կայացրած որոշմամբ:»:

Հոդված 5. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 243.1 հոդվածով՝

«Հոդված 243.1.  Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝  երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար կիրառվող սահմանափակումները

1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝  երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած  այլ սահմանափակում (այսուհետ՝ սույն հոդվածով Սահմանափակում) կիրառելու դեպքում գրավի առարկայի արժեքից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող  գրավառուն իրավունք ունի իրականացնել սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում՝  բռնագանձում տարածել եւ իրացնել գրավի առարկան, բացառությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակում՝ քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, որի մասով վիճարկվում է այդ գույքի գրավի կամ սեփականության իրավունքը:

2. Գրավ դրված գույքի նկատմամբ Սահմանափակումներ կիրառված լինելու դեպքում այդ Սահմանափակումները տարածվում են գրավ դրված գույքի իրացումից հետո մնացած դրամական միջոցների վրա։

3. Եթե գրավի առարկան իրեղեն ապացույց է, ապա գրավի առարկան կարող է իրացվել այդ առարկայի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներով ծանրաբեռնված։

4. Սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի իրացման եւ գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը՝  սույն օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո, փոխանցվում է  գրավատուի  բանկային հաշվին : Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել եւ վարել բանկային հաշիվ եւ այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Ընդ որում` տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով մուտքագրել չի թույլատրվում եւ այդ հաշիվը  ենթակա է փակման սույն մասով նախատեսված  գումարը կանխիկացվելուց կամ փոխանցվելուց  կամ ցանկացած այլ կերպ ելքագրվելուց հետո: Սույն մասով  սահմանված գործողությունների մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին եւ Սահմանափակում կիրառած մարմնին:

5. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով տարածվում է մինչ գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 366-րդ հոդվածի դրույթները, սույն հոդվածի պահանջներին համապատասխան։

Հոդված 6. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձել եւ իրացնել գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

2) 2-րդ կետում`

ա. առաջին պարբերությունում՝  բոլոր   «գրավատուին» բառերը փոխարինել «գրավատուին եւ պարտապանին (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են)» բառերով, իսկ  «գրավատուն» բառերը փոխարինել «գրավատուն (պարտապանը)» բառերով:

բ. առաջին պարբերությունը, երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման) գրավառուն մինչեւ գրավի բռնագանձման գործընթացը սկսելը, ինչպես նաեւ գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձեւով ծանուցել նաեւ գրանցում իրականացնող մարմնին:».

գ. երկրորդ եւ երրորդ պարբերություններում «պարտապանին» բառերը փոխարինել «գրավատուին եւ պարտապանին (եթե գրավատուն եւ պարտապանը տարբեր սուբյեկտներ են)», իսկ կիրառության դեպքում՝ նաեւ գրանցում իրականացնող մարմնին» բառերով:

«3. Սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պաշտաճ կարգով հանձնված է  համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 251-րդ հոդվածը 5-րդ կետից հետո լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«6.Գրավառուի կողմից սույն գլխով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որեւէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետում «Արժեթղթերով» բառը փոխարինել «Փաստաթղթային արժեթղթերով» բառով.

Հոդված 8. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անունի (անվանման) եւ բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը/անվանատերը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել  փաստաթղթի փոխանակմամբ:».

2) 4-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածը առաջին կետից հետո լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից:»:

Հոդված 11. Օրենսգրքի 299 հոդվածի 4-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա,» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով եւ բխում է Կենտրոնական բանկի կողմից մշակված «Գրավի ինստիտուտի բարեփոխումների եւ գրավի հետ կապված խնդիրների լուծման հայեցակարգից» (այսուհետ՝ Գրավի հայեցակարգ):

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն Ընկերությունն իրավունք ունի, ի թիվս այլ պարտատոմսերի, թողարկել Ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր: Միեւնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պարունակում է մի շարք կարգավորումներ, որոնք ինքնին խնդրահարույց չեն եւ սահմանում են գրավի, այդ թվում՝ հիփոթեքի պայմանագրի կնքման ձեւի եւ վավերականության ողջամիտ ու միջազգայնորեն ընդունելի չափանիշներ, սակայն վերջիններս պարզապես հաշվի չեն առնում գրավով ապահովված արժեթղթերի թողարկման եւ հետագայում դրանցով գործարքների իրականացման առանձնահատկությունները:

Մասնավորապես՝ արժեթղթերի թողարկման գործընթացի առանձնահատկություններից ելնելով պարտատոմսերի թողարկման պահին դեռեւս պարզ չեն պարտատոմսի ապագա սեփականատերերի այսինքն՝ գրավառուների անունները (անվանումները) եւ բնակության վայրերը (գտնվելու վայրերը): Նշված տեղեկությունները պարզ են դառնում տեղաբաշխման արդյունքների ամփոփման պարագայում, երբ տեղաբաշխողի կողմից բավարարվում են հնարավոր գնորդների կողմից բաժանորդագրման գործընթացում ներկայացված գնման հայտերը կամ դրանց մի մասը:

Ավելին, հիփոթեքի դեպքում պայմանագրի նոտարական վավերացման, իրավունքների պետական գրանցման, ինչպես նաեւ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագրի կնքման օրենսդրական պահանջներն իրավաբանորեն անհնար են դարձնում անշարժ գույքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկումը եւ դրանց հետագա շրջանառությունը:

2) Վարկերի խմբային փոխանցումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են հետեւյալ հանգամանքները՝

1. գործարքների նոտարական վավերացում

2. գործարքներից բխող իրավունքների պետական գրանցում:

Նշված հանգամանքները վարկային խմբերի գործընթացը դարձնում են բավականին ծախսատար եւ ժամանակատար: Ակնհայտ է, որ վերոնշյալ խնդիրները հիմնականում առաջանում են այն դեպքերում, երբ վարկի կամ այլ պարտավորությանն (ակտիվի) ապահովման միջոցը (դրանից բխող իրավունքները) ենթակա է պետական գրանցման եւ (կամ) նոտարական վավերացման, ինչպես օրինակ՝ հիփոթեքի կամ պետական գրանցման ենթակա այլ իրավունքի դեպքում:

Ներկայումս ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վարկերի խմբային փոխանցումներն իրականացնել մեկ պայմանագրի կնքմամբ: Միեւնույն ժամանակ, նշված օրենսդրական դրույթը պրակտիկայում չի կիրառվում, քանի որ արդյունքում չեն փոփոխվում ոչ նոտարի, ոչ էլ Անշարժ գույքի կադաստրի կողմից կիրառվող ընթացակարգերն ու ժամկետները, եւ ամենակարեւորը՝ գանձվող վճարները: Մասնավորապես՝ նոտարական վավերացման եւ պետական գրանցման վճարները հաշվարկվում եւ գանձվում են ըստ առանձին գործարքների (անկախ մեկ պայմանագրում ներառված լինելու փաստից), ընդ որում՝ յուրաքանչյուր ապահովված վարկի փոխանցումը համարվում է մեկ գործարք: Ավելին, երբեմն պրակտիկայում նոտարները հրաժարվում են վավերացնել իրենց կողմից մշակված օրինակելի ձեւին չհամապատասխանող եւ մի քանի ապահովված վարկերի փոխանցումը նախատեսող պայմանագրեր:

3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236 հոդվածի համաձայն հաջորդող գրավ թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրով: Պրակտիկայում ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունն իրենց պայմանագրերում ի սկզբանե արգելում են հաջորդող գրավադրումը կամ թույլատրում այն բացառապես առաջնային գրավառուի գրավոր համաձայնությամբ: Նման պրակտիկան մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում են հաջորդող գրավի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները: Կանոնակարգման նման բացի պարագայում ինչպես առաջնային, այնպես էլ՝ հաջորդող գրավառուների համար առաջանում են բազմաթիվ իրավական ռիսկեր:

4) Գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գրավառուն ունի գրավ դրված գույքից առաջնահերթ բավարարում ստանալու իրավունք անկախ այն հանգամանքից թե գրավի առարկան դատական կամ այլ կարգով կիրացվի գրավատուի գրավով  չապահովված պարտավորությունների համար: Չնայած այդ կարգավորմանը, գրավառուի իրավունքները ոտնահարվում են եւ գրավը կորցնում է իր ինստիտուցիոնալ նշանակությունը, երբ երրորդ անձինք գրավի առարկայի վրա գրավատուի այլ պարտավորությունների համար արգելանքներ, կալանքներ կամ այլ սահմանափակումներ են դնում:

Մասնավորապես՝ պրակտիկայում խնդիրները կապված են հետեւյալի հետ՝
 


Բանկը չի ցանկանում պահանջել վարկի վաղաժամկետ մարում: Երրորդ անձ պարտատերը ցանկանում է իրացնել գրավի առարկան Պարտապանի՝ իր նկատմամբ պարտավորությունների բավարարում ստանալու նպատակով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի համաձայն երրորդ անձ պարտատերն ունի հօգուտ Բանկի գրավադրված գույքի իրացման հնարավորություն:  Այն դեպքում, երբ գրավի առարկան իրացվում է վերը նշված հոդվածի հիման վրա Բանկը ստիպված է նաեւ կառավարել երրորդ անձանց ռիսկերը:

Վերը նշված դեպքերում երրորդ անձանց պահանջով գրավի առարկայի վրա սահմանափակումներ դնելով գրավի ինստիտուտը իմաստազրկվում է եւ արհեստական խոչընդոտներ ստեղծվում գրավառուների եւ գրավատուների համար:

5) Գրավադրված գույքը գրավատուի կամ վարկառուի կողմից  դիտավորությամբ վնասելը, որը նպատակ է հետապնդել խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել գրավառուին, նախատեսված չէ որպես քրեորեն հետապնդելի արարք:

Առավել տարածված բնույթ են սկսում կրել այն դեպքերը, երբ գրավատուները չկարողանալով կատարել իրենց պարտավորությունները միաժամանակ ցանկանում են նաեւ խուսափել գրավ դրված գույքի միջոցով այդ պարտավորությունները կատարելուց:

Դրա համար նրանք գրավի առարկան մասնատում կամ ոչնչացնում կամ վնասում կամ վատնում կամ թաքցնում կամ մեկ ուրիշին են փոխանցում կամ օտարում գրավի առարկան առանց գրավառուի համաձայնության՝ արդյունքում հանգեցնելով նրան, որ գրավառուն գրավի առարկայից բավարարում չի ստանում:

Ընդ որում, ներկայումս գոյություն չունի որեւէ իրավական կամ գործնական մեխանիզմ, որը հնարավորություն կտա պաշտպանել գրավառուի օրինական իրավունքները:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում խնդրի լուծումը գործնականում արդյունավետ չէ:

Անարդյունավետության խնդիրը կայանում է հետեւյալում.

գրավի առարկայի ոչնչացման, կորսման կամ վնասման դեպքում գրավառուն՝ նույնիսկ ունենալով օրինական ուժի մեջ մտած դրական դատական ակտ, չի կարող բավարարել իր պահանջները՝ գույքի բացակայության պատճառով:

Օրինակներ.

Ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների կապակցությամբ բանկի կողմից հաճախորդին ծանուցվում է համապատասխան վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավադրված ավտոմեքենայի բռնագանձման եւ դրա իրացումից առաջացած դրամական միջոցները՝ առկա պարտավորություններն ամբողջությամբ մարելուն ուղղելու բանկի մտադրության մասին: Բանկի նշված ծանուցմանը` ի պատասխան հաճախորդ/գրավառուն հայտարարում է, որ գրավադրված ավտոմեքենան բաժանել է մասերի եւ օտարել, իսկ գրավի առարկան փաստացի գոյություն չունի: Այս դեպքում բանկն իր իրավունքներն իրացնում է  ապահովագրական փոխհատուցման պահանջ ներկայացնելով եւ դիմելով դատարան դատական կարգով գրավի առարկայի հայտնաբերման եւ բռնագանձման համար:  Բանկի կողմից որպես գրավառու/շահառուի, ապահովագրական հատուցում ստանալու համար՝ նշված դեպքը պետք է համարվի ապահովագրական դեպք, սակայն ապահովագրության գործող պայմանների համաձայն նշված դեպքը ապահովագրական դեպք չի համարվում, քանի որ առկա է ապահովադրի կողմից դիտավորությամբ գույքը ոչնչացնելու հանգամանքը: Դատական կարգով իրավունքների իրացման դեպքում գրավադրված գույքի նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ բռնագանձման գործընթացը անորոշ ժամկետով հետաձգվում է:

 Բ ընկերության կողմից Բանկից վարկային ծառայությունը ստանալու նպատակով գրավադրվել է պաղպաղակի, կարագի եւ կաթի փոշու արտադրության  սարքավորումներ, որոնց հնարավորինս մանրամասն ցուցակը կցվել է գրավի պայմանագրին, եւ որոնք նույնությամբ լրացվել են գրավի իրավունքների համապատասխան դիմումում: Բ ընկերությանը պատկանող վերոնշյալ սարքավորումների նկատմամբ Բանկի գրավի իրավունքները գրանցվել են եւ տրվել համապատասխան գրավի վկայական:   Բ ընկերության կողմից նշված սարքավորումները հասարակ գրավոր պայմանագրով վաճառվում են Գ ընկերությանը:

Բ ընկերությունը օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացնում շարժական գույքի գրանցման կադաստրի համապատասխան սպասարկման գրասենյակ իրեն պատականող շարժական գույքի՝ պաղպաղակի, կարագի եւ կաթի փոշու արտադրության սարքավորումների նկատմամբ գրանցված իրավունքների առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Գ ընկերությանը տրամադրվում է տեղեկանք, իրեն պատականող նշյալ սարքավորումների նկատմամբ գրանցված իրավունքների բացակայության վերաբերյալ: Տվյալ դեպքում եւս տեղի է ունենում գրավի առարկայի փաստացի կորուստ՝ գրավի առարկան առանց գրավառուի համաձայնության օտարման պատճառով: Ինչպես վերոնշյալ 1-ին դեպքում, այս դեպքում էլ՝ դեպքը ապահովագրական չի համարվում, ուստի Գրավառուն չի կարող ապահովագրական հատուցում ստանալ:

Բացի այդ շատ են դեպքերը, երբ հաղորդում է տրվում նմանատիպ գործողությունները դիտարկել որպես քրեորեն պատժելի արարք, ապա բոլոր դեպքերում իրավապահ մարմինները մերժում են՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Օրինակներ.

Բանկի եւ Վարկառու միջեւ կնքվել է վարկային պայմանագիր եւ ավտոմեքենայի կոշտ գրավի պայմանագիր:

Պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու  արդյունքում Բանկը դիմել է  դատարան գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանի կողմից բավարարվել է ներկայացված հայցը, որի արդյունքում տրամադրվել է՝ կատարողական թերթ, որն էլ  ներկայացվել է ԴԱՀԿ ծառայություն՝ կատարման նպատակով:

ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթներով պարզվել  է, որ  պարտապանի անվամբ գույք եւ դրամական միջոցներ առկա չեն, իսկ գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենան չի հայտնաբերվել:

Նշված  ժամանակահատվածում Բանկին հայտնի է դարձել, որ Վարկառուի, Վարկառուի եղբոր եւ երրորդ անձի միջեւ կնքվել է Պարտավորագիր: Ըստ պարտավորագրի Վարկառուի եղբայրը իր պարտքի դիմաց Բանկում գրավի առարկա հանդիսացող սեփականության իրավունքով Վարկառուին պատկանող  ավտոմեքենան հանձնել է երրորդ անձին:

Բանկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները տեղեկանալով գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին, անմիջապես այցելել են հայտի հասցեով,  հանդիպել երրորդ անձի հետ ներկայացրել իրականությունը եւ պահանջել հետ վերադարձնել գրավի առարկան: Երրորդ անձը հրաժարվել է Բանկին հանձնել ավտոմեքենան: Միաժամանակ տեղեկացնենք, որ  ամբողջ այդ ընթացքը տեսաձայնագրվել է Բանկի աշխատակիցների կողմից:

Բանկը լրացուցիչ դիմել է ԴԱՀԿ ծառայությանը, հայտնելով վերոգրյալը, ինչպես նաեւ գրավի առարկա հանդիսացող ավտոմեքենայի փաստացի գտնվելու վայրը: Սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկված աշխատանքներն նույնպես հաջողություն չեն ունեցել:

Բանկը հիմք ընդունելով այն, որ ԴԱՀԿ ծառայության կողմից գրավի առարկա ավտոմեքենան չի հայտնաբերվել եւ դրա հիման վրա ավարտել է կատարողական վարույթը,  հարկադրված դիմում է ներկայացրել իրավապահ մարմիններին, հիմք ընդունելով այն, որ  վերը նշված անձանց գործողություններում առկա են  քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, եւ խնդրել՝ ենթարկել պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներկայացված դիմումի քննության արդյունքում քննիչն որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ Վարկառուի եւ մյուսների  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նշված որոշման դեմ Բանկի կողմից բողոք է ներկայացվել ինչպես  դատախազություն այնպես էլ դատարան, սակայն որեւէ արդյունքի  Բանկը չի հասել:

Բանկի կողմից իրավապահ մարմիններին գրություն է ուղարկվել այն մասին, որ Վարկառուն ապօրինի գործողություններ է կատարել արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում բանկի լիազորված անձը բացատրություն է տվել, որ Վարկառուն գրավ է դրել ավտոմեքենան, որի դիմաց տրամադրվել է վարկ, որից հետո Բանկի եւ վարկառուի կողմից կնքվել է կոշտ գրավի պայմանագիր: Սակայն դրանից հետո վարկառուն վճարել է գումարի որոշ մասը եւ առանց մնացած վճարումները կատարելու նշված ավտոմեքենայով հեռացել է ՀՀ-ից: Վարկառուն ՀՀ-ից հեռացել է մինչեւ նրա գույքի վրա արգելանք դնելը եւ երբ արգելանք է դրվել՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միաժամանակ պարզվել է, որ այդ կապակցությամբ ԴԱՀԿ ծառայությունում կայացվել է որոշում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու եւ պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ու պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:

Նյութերի ուսումնասիրությունների արդյունքում քննիչը հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ նշված անձանց միջեւ եղել է քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ, իսկ ինչ վերաբերվում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելուն, ապա այդ կապակցությամբ քննիչը որոշում է կայացրել քրեական գործը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այդ պատճառով նմանատիպ իրադրությունների քանակը գնալով աճում է, քանի որ անպարտաճանաչ գրավատուները ու պարտապանները օգտվելով իրավական կարգավորման մեխանիզմների բացակայությունից, չարամտորեն խուսափում են իրենց պարտավորությունները կատարելուց:

Բացի այդ, վերը նշված գործողությունները ոչ միայն կարող են հանգեցնել տնտեսական շահերի դեմ ուղղված հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանի բարձրացմանը, այլ նաեւ գործնականում անհավասար վիճակի մեջ են դնում գրավատուին ու գրավառուին, քանի որ  վերջինս ուղղակի զրկված է իրավական արդյունավետ պաշտպանությունից:

Գրավատուի այսպիսի չարամիտ ու հակաիրավական գործողությունների հանրային վտանգավորությունը հատկապես մեծանում է այնքանով, որքանով որ դրանց արդյունքում էական վնասներ են կրում նաեւ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունները, որոնք չեն կարողանում վերադարձնել  տրամադրված գումարները: Սա ֆինանսական համակարգի կայունության համար իրական ու էական վտանգներ է պարունակում:

Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ բանկերը որպես հանրության գումարները կառավարող, որպես վարկ տրամադրում են հենց քաղաքացիների՝ իրենց վստահված գումարները ու խնայողությունները:

Այսինքն` գրավատուի չարամիտ գործողությունները վնասում են ոչ միայն ֆինանսական կազմակերպության, այլ նաեւ այն բազմաթիվ քաղաքացիների շահերը ովքեր իրենց գումարները հանձնել են բանկի կառավարմանը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

1) Նախագծերը նպատակ են հետապնդում վերացնել գույքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման իրավական խոչընդոտները եւ խրախուսել ազդագրի հիման վրա իրականացվող նման թողարկումները: Մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվում են հետեւյալ կարգավորումները՝

- Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը համարվում է նաեւ գրավի պայմանագիր կնքելու օֆերտա:

- Ազդագրի հիման վրա գրավով (այդ թվում՝ հիփոթեքով) ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) եւ բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառուի է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը/անվանատերը:

- Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել ոչ թե մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այլ՝  փաստաթղթերի փոխանակմամբ:

- Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված, որն էլ վավերացվում է նոտարական կարգով:

- Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա:

- Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից)  տրված քաղվածքի հիման վրա:

- Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահից:

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը նպատակ է հետպնդում հստակեցնել «Արժեթղթերի շուկայի մասին», «Ակտիվների արժեթղթվորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված արժեթղթերի, դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների, ինչպես նաեւ պետական արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ նշված հարցերը չեն կարգավորվել՝ առաջացնելով լուրջ իրավական անորոշություններ:

Նախագծերի ընդունմամբ կվերացվեն ակտիվներով, այդ թվում՝ հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման իրավական խոչընդոտները եւ կարգավորման անհստակությունները:

2) Ելնելով վերոհիշյալ խնդիրներից, նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը հնարավորություն է տալիս անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագիրն այլեւս չվավերացնել նոտարական կարգով, եթե պայմանագրի բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ եւ այդ պայմանագրում կողմների ստորագրությունների իսկությունը ճանաչվել է Անշարժ գույքի կադաստրի կողմից: Անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրի օրինակելի ձեւը նախատեսվում է մշակել ֆինանսական կազմակերպությունների եւ Անշարժ գույքի կադաստրի հետ համատեղ:

Ի լրումն սույն օրենսդրական փոփոխության, Գրավի հայեցակարգի համաձայն պետք է աշխատանքներ իրականացվեն նաեւ Անշարժ գույքի կադաստրի հետ՝ անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման գործարքների դեպքում հատուկ խմբային սակագներ եւ ավելի կարժ ժամկետներ կիրառելու ուղղությամբ:

3) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդող գրավադրման մեխանիզմը հնարավորություն է տալիս սպառողներին վերաֆինանսավորել իրենց վարկերը, ինչպես նաեւ գրավի առարկայի մեծ արժեքի դեպքում լրացուցիչ վարկեր վերցնել, կարծում ենք նպատակահարմար է նախատեսել հաջորդող գրավի առավել ճկուն կարգավորում, որը հնարավորություն կտա սպառողներին առավել հաճախ կիրառել նշված մեխանիզմը, միեւնույն ժամանակ ապահովելով ինչպես առաջնային, այնպես էլ՝ հաջորդող գրավառուների ռիսկերի զսպման կենսունակ մեխանիզմներ: Բացի այդ, հաջորդող գրավի մեխանիզմը նաեւ լայն կիրառություն ունի արժեթղթավորման, սուբորդինացված պարտատոմսերի թողարկման եւ սուբորդինացված վարկերի տրամադրման ընթացքում:

Նախագծերով առաջարկվում են հետեւյալ կարգավորումները՝

1. Վերացվում  է հաջորդող գրավադրման դեպքում առաջնային գրավի պայմանագրով հաջորդող գրավադրման սահմանափակման հնարավորությունը.

2. Նախատեսվում է հաջորդող գրավի իրացման հստակ մեխանիզմ, որտեղ նկարագրված են ինչպես առաջնային, այնպես էլ հաջորդող գրավառուների իրավունքներն ու պարտականությունները, հատկապես՝ միմյանց միջեւ տեղեկությունների փոխանակման պարտականությունը: Մասնավորապես՝

- Պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն, մինչեւ գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը, պարտավոր է նախորդ գրավառուին տեղեկացնել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին անհապաղ, սակայն ոչ ուշ քան այդ մասին տեղեկանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում:

- Տեղեկացումը ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի՝

ա. չձեռնարկել որեւէ գործողություն գրավի առարկայի հետ կապված, կամ

բ. գրավի առարկայի բռնագանձման գործընթացում իրականացնել իր հետեւյալ իրավունքներից մեկը՝

1) սկսել գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլեւս իրավասու չէ սկսել բռագանձման գործընթաց, կամ

2) գնել գրավի առարկա գույքը, կամ

3) նոր գրավառուից գնել գրավով ապահովված պարտավորությունը եւ դադարեցնել բռնագանձման գործընթացը, կամ

4) առաջարկել նոր գրավառուին ամբողջությամբ կատարել պարտապանի՝ իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտավորությունը, կամ

5) համաձայնություն տալ նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:

- Նախորդ գրավառուն պարտավոր է վերոհիշյալ որոշումը կայացնելու պահից անհապաղ, սակայն ոչ ուշ քան տեղեկացումը ստանալուց օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել նոր գրավառուին:

- Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել նախորդ գրավառուի վերոհիշյալ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ պարբերություններով նախատեսված իրավունքի իրացման արդյունքում կատարված ընտրությամբ:

- Նախատեսվում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման փուլում եւս պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում՝ բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ հաջորդող գրավի համար նախատեսված կարգավորման համաձայն:

- Նախատեսվել է նաեւ, որ գրանցման ենթակա գրավի առարկայի նկատմամբ բռնագանձման գործընթաց սկսելու դեպքում, ինչպես նաեւ սկսված գործընթացը դադարցենելու դեպքում պարտատերը, պարտապանին/գրավատուին ծանուցելուց բացի, պետք է այդ մասին ծանուցի նաեւ գրանցում իրականացնող մարմնին:

Նախագծերի ընդունմամբ օրենսդրորեն կամրագրվեն առաջնային եւ հաջորդող գրավառուների իրավունքները հաջորդող գրավադրման գործընթացում եւ կզսպվեն հաջորդող գրավի իրացման գործընթացում առաջացող լրացուցիչ ռիսկերը:

Նախագծի ընդունման արդյունքում պետք է նվազի անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցումների ծախսատարությունը եւ ժամանակատարությունը:

4) Նախագծերի ընդունման նպատակն է ապահովելու գրավի առարկայից առաջնային եւ արտահերթ բավարարման՝ գրավառու գործող իրավունքը:

Նախագծերի ընդունմամբ գրավառուն իրավունք կունենա իրականացնել գրավի առարկայի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները: Միաժամանակ, այդ փոփոխությունների ընդունմամբ կպաշտպանվեն նաեւ սահմանափակում դրած անձանց շահերը՝ գրավի բավարարման արդյունքում ավել մնացած միջոցների հաշվին:

5) Նախագծի ընդունման նպատակը գրավի առարկայի ոչնչացման կամ դրա իրական արժեքի նվազեցմանն ուղղված դիտավորյալ գործողությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելով այդպիսի արարքները կանխարգելելն է:

Նախագծով`
 


Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն գրավադրված գույքի նկատմամբ դիտավորությամբ իրականացվող արարքները, որի հետեւանքով կպաշտպանվեն հանրության, ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ մյուս գրավառուների շահերը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքում համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորման փոխարեն ներդնել ծանուցման մեխանիզմ, ինչի արդյունքում կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ կնվազեն տնտեսվարողների ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի, ՀՀ պետական եւ համայքնների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: