Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-878-22.10.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

Հ  Ի  Մ  Ն  Ա  Վ  Ո  Ր  ՈՒ  Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այսպես, հիշյալ հոդվածով սահմանվում է քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտում անցնելու իրավունքը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում: Այդ իրավունքի իրացման պայմանները, պարբերականությունը եւ կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 26-րդ հոդվածը նախատեսում է հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի համար կարող են սահմանվել նաեւ այլ սոցիալական երաշխիքներ: Այսպիսով, այդպիսի երաշխիքները հավասարապես տարածվում են նաեւ Կոմիտեի ծառայողների վրա, եթե օրենսդրությամբ բացառություններ նախատեսված չեն:

Ստացվում է, նման պայմաններում Կոմիտեի ծառայողն իրավունք ունի իրականացնել առողջական վիճակի անվճար հետազոտում եւ բուժում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում, ինչպես նաեւ` լինելով սոցիալական փաթեթի շահառու` օգտվել դրա շրջանակներում տրամադրվող ծառայություններից:

Հաշվի առնելով այն, որ Կոմիտեի ծառայողը հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու եւ օգտվում է դրա շրջանակներում տրամադրվող ծառայություններից, հետեւաբար վերանում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2015 թվականի հուլիսի 18-ի թիվ 02/16.3/[327580]-15 հանձնարարականի՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որով նախատեսված են կարգավորումներ Կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման վերաբերյալ:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում՝ Կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն եւ 1923-Ն, ինչպես նաեւ 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումները ուժը կորցրած ժանաչելու մասին» թիվ 1691-Ն որոշմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է  ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որով նախատեսված են կարգավորումներ քննչական կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն եւ 1923-Ն, ինչպես նաեւ 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1691-Ն որոշմամբ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք  ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտման հետ կապված հարաբերությունները կարգավորող հոդվածը, հաշվի առնելով այն, որ քննչական կոմիտեի ծառայողը հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու եւ օգտվում է դրա շրջանակներում տրամադրվող ծառայություններից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ քննչական կոմիտեի ծառայողի վերոնշյալ հոդվածով սահմանված առողջական վիճակի հետազոտման հետ կապված ծառայությունները քննչական կոմիտեի ծառայողների համար համարվում են եկամտային հարկով հարկվող եկամուտներ՝ հայտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: