Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-852-17.09.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի ժ) կետի «որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար» բառերից հետո լրացնել «` բացառությամբ զուտ տեղեկատվական բնույթի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի`  տեղեկանքների.» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 9-րդ կետում «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերը փոխարինել «0» թվով.

2) 10-րդ կետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «0» թվով.

3) 11-րդ կետում «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերը փոխարինել «0» թվով.

4) 12-րդ կետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «0» թվով.

5) 13-րդ կետում «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերը փոխարինել «0» թվով.

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար.

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի ը) ենթակետի դրույքաչափ բաժնում «15» թիվը փոխարինել «0» թվով.

2) 7-րդ կետի բ) ենթակետի դրույքաչափ բաժնում «25» թիվը փոխարինել «0» թվով.

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ  ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  առաջին հերթին երկրում այսօր տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ծայրահեղ աղքատությամբ, համատարած գործազրկությամբ, նվազագույն աշխատավարձի ցածր շեմով, երբ ՀՀ քաղաքացին ստիպված է լինում իր առօրյա կյանքում որեւէ տեղեկանք ստանալու համար անընդհատ բախվել վճարովի հիմունքներով իրականացվող ծառայությունների հետ, մինչդեռ տվյալ ծառայությունները` հանձինս տարբեր նախարարությունների, գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկանքների, չեն առաջացանում հապատասխան պատկան մարմինների համար սահմանված դրույքաչափերին  համապատսախան ծախսեր, բացի այդ պետական այդ մարմինները պահպանվում եւ վճարվում են հարկատուների գումարներով: Սույն նախագծով առաջարկում եմ մեղմացնել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների  տեսքով բնակչության ուսերին ընկած ծանր  բեռը գոնե տրամադրվող տեղեկանքների մասով` սահմանելով տեղեկանքների անվճար տրամադրում: