Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-850-09.09.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.6-րդ հոդվածով.

«Հոդված 19.6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքների արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման եւ (կամ) երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար
բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Համաձայնագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար պետական տուրք գանձելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրմամբ եւ «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Համաձայնագրին միանալու արդյունքում` կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում (30.12.2014թ. N ՀՕ-229):

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը եւ հաշվի առնելով, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտաքին առեւտրի դեպքում լիցենզիաների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, սահմանելով ԵՏՄ շրջանակներում երրորդ երկրներից ներմուծման եւ (կամ) արտահանման  լիցենզիա եւ (կամ) թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի գանձման չափը:

Լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման պետական ծառայության իրականացման համար անհրաժեշտ կլինի գանձել պետական տուրք, որը սահմանվում է սույն օրենքով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից վարվող միասնական քաղաքականության իրականացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» Արձանագրությամբ սահմանված դրույթների կատարման նպատակով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտաքին առեւտրի դեպքում լիցենզիաների տրամադրման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափի սահմանում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինները:

6. Ակնկալվող արդյունքը

Արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման գործունեության կանոնակարգման միջոցով` երրորդ երկրների հետ բնականոն արտաքին առեւտրի պայմանների ապահովում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ՀՀ վարչապետի 2015թ. հունիսի 4-ի N 02/23.2/9468-15 հանձնարարականով ներկայացված` ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության եզրակացության հիման վրա նախագիծը կրկին անգամ համաձայնեցվել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրվող թույլտվությունների եւ  լիցենզիաների ներմուծման եւ (կամ) արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար պետական տուրքի սահմանման մասով, եւ ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասի Նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկություններն ընդունելու դեպքում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքների ներմուծման եւ արտահանման լիցենզիաներ, թույլտվություններ եւ հավաստագրեր տրամադրելու համար  սահմանվում է պետական տուրք:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում  են արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացությ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                    Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելուն, մասնավորապես` սահմանվում է պետական տուրք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների` երրորդ երկրներից ներմուծման եւ (կամ) արտահանման  լիցենզիաներ, թույլտվություններ եւ հավաստագրեր տրամադրելու համար եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական ազդեցություն:

Եզրակացություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք  ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման եւ (կամ) արտահանման լիցենզիա եւ (կամ) թույլտվություն տրամադրելու համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով, եթե նույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական, իսկ ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: