Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-844-07.08.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր զ1) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«զ1) տոհմանյութի տեսակից կախված՝ հավաստագրման ժամկետների սահմանումը.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 3

ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 10.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«10.1. Տոհմանյութի հավաստագրումը

Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրուդը (այսուհետ՝ Խորհուրդ) հաստատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից ուսումնասիրության ենթակա տնտեսության ոլորտները, որոնցից է` գյուղատնտեսության ոլորտը, որի ուսումնասիրությունն ուղղված է կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ տոհմային անասնաբուծության օրենսդրության համաձայն Հայաստանում արտադրվող եւ օգտագործվող տոհմանյութը ենթակա է պարտադիր հավաստագրման: Հավաստագրման նպատակը տոհմանյութի արտադրության եւ օգտագործման, ինչպես նաեւ դրա վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպումն է, ինչը կխթաներ գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների ցեղերի կատարելագործումը, արհեստական սերմնավորման արդյունավետ կիրառումը, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության բարելավումը, ինչպես նաեւ կխթանվի գյուղատնտեսական կենդանիների ցեղերի եւ ցեղախմբերի գենոֆոնդի պահպանումն ու հարստացումը:

Ներկայումս Հայաստանում գործում են մեկ տասնյակից ավել տավարաբուծական եւ այլ կենդանիների բուծմամբ զբաղվող տոհմային տնտեսություններ, որոնք ոչ միայն բուծում են կենդանիներ, այլ նաեւ զբաղվում են տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով: Հավաստագիրը, որը տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը եւ այլ որակական ցուցանիշները, ինչպես նաեւ սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ է, տրվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են տոհմային կենդանիների բուծմամբ եւ տոհմանյութի արտադրությամբ: Հավաստագիրը հաստատում է, որ տոհմանյութն արտադրված է տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման արդյունքում ստացված կենդանիներից, որոնք բոնիտավորման տվյալներով ճանաչվել են մաքրացեղ եւ օգտագործման են երաշխավորվել հոտի (նախրի, երամակի պարսի) վերարտադրության եւ տոհմանյութի արտադրության համար:

Դիտարկելով տոհմանյութի հավաստագրման վերը բերված նպատակները եւ խնդիրները թերեւս հիմնական խնդիրը, որ լուծում է հավաստագրումը դա՝ տոհմանյութի արտադրության, օգտագործման եւ վաճառքի կազմակերպման օժանդակումն է, որի հիմքում ընկած է տնտեսական շահը: Տնտեսվարողներին այն անհրաժեշտ է իրենց ապրանքը ներքին շուկայում որակյալ ներկայացնելու եւ թանկ վաճառելու համար: Իսկ եթե դիտարկենք այն դեպքերը, երբ տոհմանյութն արտադրվում է սեփական սպառման համար, ապա հավաստագրումը թերեւս դառնում է ավելորդ պահանջ: Ուստի, հավաստագրի պարտադիր լինելը վիճահարույց եւ չհիմնավորված է: Տոհմանյութի կատարելագործման, պահպանման եւ հարստացման նպատակները իրագործելու համար պետության կիզակետում պետք է լինեին այլ միջոցառումների ապահովումը, ինչպիսիք են՝ տոհմանյութի հաշվառումը, դրանց շարժի մասին տեղեկությունների ստացումը եւ այլն, որոնք արդեն իսկ այլ իրավական ակտերով կարգավորված են (հաշվառում, կադաստրի տոհմային գրքեր):

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ տոհմանյութի հավաստագրի ժամկետները սահմանել՝ ըստ տոհմանյութի առանձին տեսակների: Ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնվեն տոհմանյութի տվյալ տեսակի որակական հատկանիշները եւ պահպանման առանձնահատկությունները:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ անասնաբուծության ենթաոլորտում, համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Բարեփոխումների խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայման միջոցով, հաշվի առնելով արձանագրված գործող իրավիճակը եւ վերոնշյալ թվարկված խնդիրները առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի՝ տեսակից կախված հավաստագրման ժամկետները, 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկված օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների համար առաջարկելու է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար տոհմանյութի հավաստագրման կամավոր սկզբունք եւ դրա տեսակից կախված հավաստագրման ժամկետներ, որի արդյունքում կնվազեցվեն այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը:

Եզրակացություն

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է.

1. «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածով ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի տեսակից կախված հավաստագրման ժամկետները,

2. օրենքի 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է, որ տոհմանյութի՝ տեսակից կախված հավաստագրման ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաեւ ՀՀ-ում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են տոհմանյութի շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման


1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի պարտադիր հավաստագրման պահանջը փոխարինել կամավոր հավաստագրմամբ, ինչպես նաեւ ամրագրվում են դրույթներ հավաստագրման ժամկետները` կախված տոհմանյութի տեսակից սահմանելու վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում: